Որտեղ հնարավոր է՝ քաղաքացին լիներ, որոնումներ իրականացվել են, բայց նրան դեռ չենք գտել. ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ

22/08/2022 schedule18:03

ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը արդեն 8 օր է՝ վթարային վիճակում է և չի վնասազերծվում, հայտնեց, որ վտանգավոր մի շարք կոնստրուկցիաներ են եղել, որոնք վերացրել են:

«Ամեն օր մենք վտանգները վերացրել ենք, այս պահին փլուզման վտանգ չկա, դեռ որոնողական աշխատանքներ ենք իրականացնում»,- ասաց նա:

Խոսելով մեկ անհետ կորած քաղաքացու մասին՝ Եմիշյանը փոխանցեց, որ ենթադրյալ հնարավոր վայրում իրենք փնտրել են մասունքներ, սակայն դեռ չեն գտել: Ըստ նրա՝ բոլոր հատվածներում, որտեղ հնարավոր է, որ քաղաքացին լիներ, որոնումներ իրականացվել են, այդ թվում՝ նկուղի հատվածում, առաջին հարկում։

«Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1000 աստիճան տաքություն է եղել»,- ասաց ՓԾ տնօրենի տեղակալը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի բացառվում, որ քաղաքացու մարմինը մոխրացա՞ծ լինի, Հովհաննես Եմիշյանը դրական պատասխան տվեց:

Այնուհանդերձ, մինչ այս պահը, Եմիշյանի խոսքով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ «Եթե անգամ 1 տոկոս հավանականություն կա նրան գտնելու, աշխատանքները չեն դադարեցվելու»։

Վերջինս փոխանցեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի կինոլոգները, ընթացքում կամավորները նույնպես օգնել են:

Հարցադրմանը՝ կամավորներն ավելի շատ օգնո՞ւմ էին, թե՞ խանգարում, Եմիշյանը նշեց՝ կային շատ բարձր պատրաստված կամավորներ, օրինակ՝ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները. «ՈՄԱ-ն նույնպես կազմակերպված էր, չնայած նրանք փրկարարության աշխատանքին չէին տիրապետում, սակայն շատ պատրաստակամ էին: Իրենք կազմակերպված ամեն բան կարողանում էին անել: Բայց մարդիկ էլ կային՝ կամավորի անվան տակ խանգարում էին աշխատանքներին: Օրինակ՝ գալիս էին առանց համապատասխան հագուստի և այս ընթացքում ձեռք էին բերում տարբեր վնասվածքներ: Ստացվում է՝ կամավորը եկել էր օգնելու, բայց դարձել էր տուժող: Մեկ գիշերում ունեցել ենք 130 հոգի տուժող: Բուժօգնություն տվել են այդ մարդկանց մեր բժիշկները և «Կարմիր խաչի» կամավորները: Վերջիններս, փոխարենը դեպքի վայրի մարդկանց օգնեին, եկել կամավորներին էին օգնում»:

Եմիշյանի խոսքով՝ անկազմակերպ վիճակը եղել է միայն առաջին օրը, դա էլ եղել է տեղում շատ մարդկանց խնդրի պատճառով. «Լռության րոպե էինք հայտարարում, հետո 3 րոպե բղավում էինք, որ լռություն լինի, բայց դա ընդամենը մեկ օր տևեց: Կամավորներ կային՝ չէին ենթարկվում հրահանգներին, իրենց թվում էր՝ ավելի շատ բան գիտեն: Պետք է կամավորները թրեյնինգներ անցնեն, որպեսզի ավելի շատ օգնեն, քան խանգարեն, սա նաև պետության խնդիրն է»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1082 դիտում

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն