ԲՀԿ-ից, ԼՀԿ-ից և «Հանրապետությունից» արձագանքում են Կառավարությունում պաշտոններ ստանալու լուրերին

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հավակնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնին: 

«Նման քննարկում Կառավարության անդամների հետ չի եղել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ևս հերքում է, թե Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվելու է ԱԳ նախարար: 

«2 ամսվա ընթացքում ես մոնիթորինգ եմ իրականացրել և հասկացել, որ նման տեղեկություններ հրապարակում են ընդդիմադիրները: Նրանց պատկերացմամբ՝ աշնանը թեժ է լինելու, որքան իրենց թեժացրած գարունը եղավ: Նրանց պատկերացմամբ՝ իշխանությունը նեղը կընկնի ու պատասխանատվությունը ստիպված կլինի բաշխել, կոալիցիաներ կազմել, ինչպես իրենք էին նախկինում անում, կոալիցիաներ էին կազմում, ներառյալ ՀՅԴ-ի հետ, և պատկերացնում էին, թե դա կոնսոլիդացրած կառավարություն է: Նրանք չեն գիտակցում, որ մարդը կարող է պաշտոն ստանալ, որպեսզի պետականաշինությամբ զբաղվի, ոչ թե իրենց նման պաշտոններ բաժանի, որպեսզի պատասխանատվությունն այլ մարդկանց հետ կիսեն»,- նկատեց Խաժակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը ևս հերքում է լուրերը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ են վարվում:

«Ես չունեմ նման տեղեկատվություն, թույլ տվեք տարածվող նման շինծու լուրերը չմեկնաբանել»,- ասաց Աբովյանը:

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում պատրաստվում է փոփոխություններ կատարել: Փոփոխություններով Էդմոն Մարուքյանը հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, Արամ Սարգսյանը՝ փոխվարչապետի պաշտոնին, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ բանակցություններ են վարվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12389 դիտում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում