Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված են ծրագրի իրականացման հիմնական ուղղությունները։
Շնորհավորելով ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
«Մենք պետք է մշակենք արդյունքների հետ կապված կրեդիտային համակարգին վերաբերող կարգավորումներ, որպեսզի այն աշակերտները, որոնք կանցնեն այս ծրագրով և բուհում կշարունակեն իրենց մասնագիտական կրթությունը, հնարավորություն ունենան դպրոցում ձեռք բերած գիտելիքները կրեդիտային տեսքով փոխանցել բուհական համակարգ»,- նշել է նախարարը և հավելել, որ այդ առումով, իհարկե, պետք է սերտ կապ ստեղծվի դպրոցի և բուհի միջև, որպեսզի կարգավորվեն փոխճանաչման և ծրագրերի համապատասխանեցման խնդիրները:
Վահրամ Դումանյանը խորհրդանշական է համարել, որ ծրագրի մեկնարկը տրվում է Գիտելիքի և դպրության օրը. «Մենք պարտավոր ենք զարգացնել այս ուղղությունը, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրթական դաշտ, ճանաչելի, գնահատելի և ընդունելի լինենք միջազգային կրթական համակարգում»:
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես առաջմղիչ ոչ միայն կրթական համակարգում ներդնելու, այլ նաև մեր աշակերտներին մրցունակ գիտելիք տրամադրելու առումով։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայանում է, և համատեղ ուժերով սկսում ենք ծրագրի փորձնական փուլը։ Հուսով ենք, որ շատ կարճ ժամանակում այն կտարածվի ամբողջ հանրապետության դպրոցներում, և մենք կկարողանանք միասին իրականացնել համակարգային փոփոխություն»,-նշել է FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ ծրագիրն ամբողջությամբ կրթության ռազմավարության թիրախների շրջանակում է: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում և «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրում» ԲՏՃՄ ուղղությանը հատկացվել է առանձնահատուկ դեր, և այդ ուղղությամբ կրթության որակի բարելավումը պետության առաջնային խնդիրներից է:
«Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կարողանալու ենք էական որակական փոփոխություն արձանագրել, որովհետև դպրոցներում ներդնելու ենք նոր բովանդակություն և ծրագիր, ինչպես նաև՝ աշխատելու և սովորեցնելու նոր ձև: Եվ դա արհեստական բանականության դասընթացի միջոցով անելով՝ կարողանալու ենք թիրախային աշխատանք տանել երկրի համար գերակա համարվող ոլորտներից մեկում մասնագիտական և մարդկային ներուժի հետագա խթանման համար»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում էապես կբարելավվեն ուսուցիչների մասնագիտական կարողությունները: Նրա խոսքով՝ փորձնական ձևով հնարավոր կլինի իրականացնել նաև կրեդիտային ուսուցման կարգը՝ ավագ դպրոցում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով և դա կապելով հետագա մասնագիտական կրթության հետ. «Հուսով ենք՝ ծրագրի արդյունքում կունենանք առաջին կրեդիտները հավաքած սովորողներ, որոնք բուհում կկիրառեն դպրոցում ստացած գիտելիքները»:
Նշենք, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից Երևանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման և խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաև ստանալու անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ՝ ստեղծելով հարթակ՝ միավորելու կրթական կառույցների ու մասնավոր ոլորտի ջանքերն ու ծրագրերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT