Երևան
12 °C
«Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել քաղաքացիներ՝ հայտնելով, որ վերջին օրերին իրենց տան ծորակներից հոսող ջուրը աղտոտված է և համ է գալիս: Քիչ չեն նաև սոցցանցերում բողոքները. օգտատերերը հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր՝ ահազանգելով խմելու ջրի վատ որակի մասին և դժգոհելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկումից:
Խնդրի առնչությամբ դիմեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայություն: Ծառայության պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ այն ջուրը, որը ընկերությունը մատակարարում է իր 610 հազար բաժանորդներին, համապատասխանում է Հայաստանում ջրի որակի ներկայացված պահանջներին, այն փակ համակարգից է հոսում և հասնում բնակիչներին։
Ինչ վերաբերում է ջրի աղտոտված լինելուն, ըստ Մուրադ Սարգսյանի, դա կարող է տեխնիկական խնդիրների հետևանքով առաջանալ, այսինքն՝ կապված լինել շենքերի ներքին ցանցի հետ, իսկ նման խնդիրները ընկերության իրավասության տիրույթում չեն։
««Վեոլիա ջրի» իրավասությունները սահմանափակվում են մինչև բազմաբնակելի շենքերի արտաքին պատ ընկած տարածքը։ Մենք 125 աղբյուրից ենք ջուր մատակարարում մեր բաժանորդներին, և այդ ջուրը համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Այլ բան է, որ տեղեր կան, որտեղ մշտական ջուր չկա, գիշերները անջատվում է։ Դրանից հետո տեղի է ունենում վակուում էֆեկտ, դա էլ կարող է պատճառ դառնալ, որ կեղտոտ ջուրը նորից գնա ջրագիծ: Ու եթե այդ պահին ջուրը բացեն, պղտոր ջուր կհոսի ծորակից»,- ասում է նա:
Նկատառմանը, որ խոսքը ոչ թե ծորակը բացելուց հետո կարճ ժամանակ աղտոտված ջուր հոսելու, այլ հիմնականում վատորակ ջրի մասին է, վերջինս կրկնում է՝ խնդիրը մեր տիրույթում չէ, մարդիկ չեն ուզում հասկանալ:
Ըստ Սարգսյանի՝ լինում են դեպքեր, երբ, օրինակ, լվացքի մեքենայի կեղտոտ ջուրն է հոսում ծորակից, դա որոշ շենքերում առկա երկու միացման կետերի հետևանքով կարող է առաջանալ․ «Այնտեղ կա երկու միացում, մեկը, որ լվացքի մեքենան ջուրն է տանում ջրագծից, և մյուսը, որ պղտոր ջուրը արտամղում է կոյուղի: Դրանց մոտ տեղադրված է տեխնիկական դետալ՝ հետադարձ փական: Եթե այդ փականը անսարք լինի, կարող է այդ կեղտոտ ջուրը վերադառնալ այն նույն ջրագիծ, որտեղից բնակիչները ջուր են ստանում»:
Նրա վստահեցմամբ՝ տեղյակ են նաև, որ օրերս բնակիչներից մեկի ծորակից կապույտ ջուր է հոսել: Սարգսյանի խոսքով՝ բնակիչը այդ խնդրի հետ կապված չի դիմել ընկերությանը, իսկ ընկերությունն այդ մասին տեղեկացել է ֆեյսբուքյան հրապարակումից։
«Քաղաքացու հարևանուհին ախտահանող նյութերով իր զուգարանակոնքը մաքրելիս հատուկ շարիկներ է գցել, որ ջուրը մաքրվի։ Այդ նյութից ջուրը կապույտ է դառնում, որն էլ զուգարանակոնքից հոսել է հարևանի ծորակ»,- ասում է Սարգսյանը:
Վերջինս ընդգծում է՝ այդպիսի խնդիրների մասին իրենք տեղեկանում են, սակայն, եթե դա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մատակարարման հետևանքով չէ, այլ շենքերի խողովակների անսարքության, որը համարվում է բնակիչների ներքին ցանցը, ընկերության պատասխանատվության տակ չէ։ Ըստ նրա՝ եթե ջրի պղտոր լինելու դեպքերը լինեն ընկերության համակարգից, ապա խնդիրը շարունակական կլիներ, այլ ոչ թե մեկ-երկու օր․ «Եթե խնդիրը մեր համակարգից լինի, առավելագույնը ժանգաջուր կարող է հոսել, այն էլ՝ վթարի դեպքում, ընդ որում, մշտապես կգար՝ մինչև վթարը կարգավորվեր։ Սակայն դրանք տեղային բնույթի են, ու բնակիչներն են պատասխանատու»:
Այս օրերին նաև բողոքներ են հնչում, որ ծորակների ջուրը խմելուց հետո աղեստամոքսային համակարգի խանգարումներ են առաջանում մարդկանց մոտ: Սակայն, ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» պարբերաբար թարմացվող տեղեկատվության (ՀՎԿԱԿ), ջուրը ստուգվում է, այս պահի դրությամբ խախտումներ չեն արձանագրվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ. Գևորգ Պապոյան
ԲՏԱ նախարարն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. դրանցից մեկը հայտնվել է դաշտում
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը. Արշակյանն ընդունել է Հունգարիայի պատգամավորներին
Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել. այն արդեն գործում է
Ոչ ֆորմալ շփումներ գործընկերների հետ. Սուրեն Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ահազանգում եմ և անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով. Սոնա Ղազարյան
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել
Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»
Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ
Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել
Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները
Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան
Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին
2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը
Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել
AMIO Easy. ձեր բիզնեսի աճի արագ ուղին
7 տարի ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ստոր լուտանքներ կպցրել ու չե՞ք մտածել պետության մասին. Հարությունյան
Ջրասուզակը հայտնաբերել է «Սմավերդի» լճակում ջրահեղձ եղած քաղաքացու դին և դուրս բերել ափ
Ո՞ր լրագրողական ծառայության համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել 3 բնակարան նախկին հոռի ժամանակում. Կոնջորյան
Ուկրաինայի նախագահը Ստամբուլում Պուտինից բացի ոչ ոքի հետ չի հանդիպի. Զելենսկիի գրասենյակ
16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքի հողամասերը վերադարձնելու պահանջով. մեկն արդեն բավարարվել է
Մհեր Գրիգորյանն ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Պեսկովը չի հստակեցրել, թե ռուսական կողմից ով է մասնակցելու Ստամբուլի բանակցություններին
Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ. Եղոյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
Սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Դուք «Ժիգուլի» եք․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Ադրբեջանի կրակոցները նպատակ ունեն խաթարել հանրային անդորրը, հուսով եմ՝ ժողովուրդն ամուր նյարդեր ունի. Եղոյան
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգնման աշխատանքին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT