Երևան
12 °C
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը:
Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:
Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց: Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում:
Ըստ թեկնածուի՝ թեեւ վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն: «Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, եւ սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի եւ հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարեւոր է ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին:
Տիգրան Հակոբյանը կարեւոր է համարել նաեւ հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաեւ որակյալ բովանդակության սփռումը, լեզվական եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը եւ այլն:
«Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական եւ տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են եւ բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա: «Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, եւ ինչ որ ձեւով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային եւ մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն:
Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել:
Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT