Երևան
12 °C
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։
Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։
Փոխվարչապետը Կարճաղբյուր համայնքում այցելել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց է կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին:
Ներկայումս «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։
Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։
Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։
Ներկայում կարարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։
Մարտունի համայնքում փոխվարչապետին դիմավորել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրել պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։
Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։
Փոխվարչապետ Մաթևոսյանի հերթական կանգառը եղել է Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Շինարարի հետ զրույցում փոխվարչապետը մի շարք դիտողություններ է արել կատարված աշխատանքների վերաբերյալ․ շինարարը խոստացել է նախքան շահագործման հանձնելը շտկել արձանագրված թերությունները։
Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունել է փոխվարչապետին և բարձր գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։
Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT