Երևան
12 °C
Շվեյցարահայ կառույցների հրավերով Ժնևում այցով գտնվող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հանդիպում են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:
Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել տիկին Աննա Հակոբյանը և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ելույթում նշել է, որ Ժնևում հավաքվել են մի մեծ նպատակի շուրջ՝ նպաստելու հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի զարգացմանը:
«Մենք` աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, չափազանց ծանր փորձությունների միջով անցանք և դեռ շարունակում ենք անցնել, բայց, ինչպես սիրում եմ ասել, պետք է մի օր շրջենք պատմության էջը և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայ, երբ տա Հայաստանի անունը, պետք է միայն զգա բերկրանք, հպարտություն և ուրախություն: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս նպատակին են ուղղված մեր բոլոր ջանքերը»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ մարդու բարեկեցության, երջանկության, ապահովության համար է այն ծառայությունը, որ օր ու գիշեր կատարում են: Աննա Հակոբյանը նշել է, որ բոլորի ջանքերը պետք է միավորվեն ավելի շատ, քան երբևէ, որովհետև ապագայում բազմաթիվ մարտահրավերներ կան:
«Մեր պատմությունը, մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ ես ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ չափով մեղմենք երկու տարի առաջ ունեցած ծանր և ցավոտ կորուստները»,–ասել է Աննա Հակոբյանը:
Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպումը շարունակվել է «Իմ քայլը» հիմնադրամի փիլիսոփայության և առաքելության ներկայացմամբ: Գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշել է, որ մարդկանց աջակցելու լավագույն տարբերակը նրանց կրթությունն ապահովելն է, հմտությունները զարգացնելը:
«Մենք կարող ենք նրանց օգնել, որ դառնան անկախ, ինքնաբավ, ուժեղ և ամենօրյա մարտահարավերներն ինքնուրույն հաղթահարող: «Իմ քայլը» հիմնադրամը ցանկանում է իրականացնել ծրագրեր ու նախագծեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը», – նշել է Մխիթար Հայրապետյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են նման ծրագրերն առաջնահերթություն հիմնադրամի համար, գործադիր տնօրենը նշել է, որ սույն որոշումը բխում է այն իրողությունից, որ Հայաստանի և հայ ժողովրդի կարևորագույն ռեսուրսը՝ մարդն է՝ իր մտքով, իր կարողություններով, ուստիև «Իմ քայլը» հիմնադրամն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է հենց մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա:
«Մենք փորձում ենք օգտագործել Հայաստանի և սփյուռքի մարդկային ռեսուրսները, որպեսզի օգտակար լինենք հենց նրանց: Մեր նպատակն է մարդկանց ապահովել գիտելիքով և հմտություններով: Հիմնադրամի առաքելությունն է մեր հասարակությանը դարձնել մրցունակ, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել ապագայի մարտահրավերներին և պատվով հաղթահարել յուրաքանչյուր փորձություն»,– ասել է Մխիթար Հայրապետյանը:

Հզոր պետություն ունենալու համար պետք է պատրաստել ուժեղ և կրթված անհատների. այս տրամաբանությամբ է «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում ծրագրեր: Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 4 նախաձեռնությունները:
«Հորիզոններ» դուալ կրթական, «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» և առաջիկայում մեկնարկելիք «Հանրակրթական դպրոցներում STEM (ԲՏՃՄ) ուղղությունների զարգացման» ծրագրերը նպատակաուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը: Այս և ապագա ծրագրերն ընդգրկելու են հասարակության բոլոր շերտերը:
Ժնևում կայացած հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Նրանք շեշտել են, որ իրենց համար կարևոր է թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Մխիթար Հայրապետյանն էլ, իր հերթին, հավաստիացրել է, որ առաջիկայում նրանց կներկայացվեն «Իմ քայլը» հիմնադրամի՝ նախորդ տարիների գործունեության մանրամասն հաշվետվությունները:
Ներկաները շնորհակալություն են հայտնել «Իմ քայլը» հիմնադրամի անցած ուղին ու ծրագրերը ներկայացնելու համար։ Միջոցառման արդյունքում հայ համայնքի մի շարք կառույցներ ու անհատներ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցության հայտեր են ներկայացրել և հայտարարել իրենց կողմից կատարվելիք շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի աջակցության մասին:
Բացի այդ, մի շարք այլ կառույցներ ու անհատներ խոստացել են առաջիկայում դիտարկել մասնակցության ու աջակցության հնարավորությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը ներկայացնել իրենց համայնքային հանդիպումների ու միջոցառումների ընթացքում։

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT