Ավելացրեք «սպանված լրագրողների» ցանկը

20/04/2011 schedule14:53

Այս կազմակերպության կազմած ցանկում մինչ այդ եղել է 67 սպանված լրագրողի անուն, այդ թվում նախավերջինը` Հրանտ Դինք: «Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեդ Աբաքայը հաղորդագրության մեջ նշել էր, թե իրենց այս որոշումը ուշացած է, եւ հնարավոր է, որ որոշ հայերի անուններ չի ընդգրկվել: «Եթե նոր փաստեր գտնեք, ապա կարող եք փոխանցել մեզ, եւ մենք կուղղենք բացթողումները` կատարելով մեր մարդասիրական պարտքը»,- հայտարարել է Աբաքայը: Պարոն Աբաքայն ասում է` «եթե նոր փաստեր գտնեք...»: Ի՞նչ նոր փաստերի մասին է խոսքը, եթե այդպիսիք, ցավոք սրտի, շատ են, չափազանց շատ: Հայոց ցեղասպանությանն առնչվող գրեթե բոլոր աշխատություններում նշվում է 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված 235 հայ մտավորականի մասին, դրան նախորդող ու հաջորդող օրերին` էլի հարյուրավորների, այդ թվում` 196 գրող, լրագրող, հրապարակախոս, 176 մանկավարժ, 160 իրավաբան, 168 նկարիչ, 575 երաժիշտ, երգահան, 62 ճարտարապետ, 64 դերասան եւ այլն, որոնց մի մասը, բացի հիմնական աշխատանքից, նույնպես գրում ու տպագրվում էր: Նույնիսկ ձեռքի տակ եղած նյութերից մի քանիսը թերթելով, կարելի է, շատ արագ, գոնե եւս 9-ի անուն գտնել ու որպես արձագանք «ուղարկել» մեր թուրք գործընկերներին` կատարելու «մարդասիրական պարտքը»: Սմբատ Բյուրատ, իսկական ազգանունը` Տեր-Ղազարյանց: Ծնվել է 1862-ին` Զեյթունում, սովորել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, Սորբոնի համալսարանում: Աշխատել է Մարաշի Կիլիկյան ընկերության դպրոցում որպես տնօրեն, պաշտոնավարել Զեյթունի միացյալ ընկերության կենտրոնական վարժարանում, 1885-ին հիմնել Սիս քաղաքի վարժարանը, 1896-ին` Կահիրեի «Կեդրոնական կրթարանը»: 1907-ին մեկնել է Ռումինիա, մեկ տարի անց` օսմանյան սահմանադրության վերականգնումից հետո վերադարձել Պոլիս: Տարբեր տարիների աշխատակցել է «Փյունիկ», «Նոր օր», «Մանզումեի էֆքյար», «Գաղափար» պարբերականներին, հրատարակել «Բուրգերեն», «Ավարայրի արծիվը», «Վեղարավոր հերոսը», «Զեյթունցի վարդապետը» երկերը, «Յըլտզե Սասուն», «Սասունեն ետքը», «Իննսունվեցը», «Ազատության համար», «Զեյթունի վրեժը», «Որդեսպան ծնողքը» եւ այլ վեպեր։ Հնչակյան կուսակցության անդամ էր: Տպագրվում էր ինչպես Բյուրատ, այնպես էլ` Հայկ, Լեւոն, Ապտակ, Թաթ, Մտրակ, Խայթոց, Լեռնորդի եւ այլ ծածկանուններով։ Սպանվել է 1915-ին` Անկարայում։ Արշակ Վռամյան, նույն ինքը` Օնիկ Դերձակյան: ՀՅԴ անդամ, հեղափոխական ծածկանունները` Վահապ, Վարազ: Ծնվել է 1870 թ. Պոլսում: Ավարտել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, Ժնեւում հաճախել համալսարանական դասընթացների: Որպես լրագրող աշխատակցել է «Դրոշակ» թերթին, եղել խմբագիրը, ապա` մեկնել ԱՄՆ, մասնակցություն ունեցել «Հայրենիք» թերթի հիմնադրմանը, իսկ 1900-1907 թ.թ. խմբագրել այն: 1908թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո վերադարձել է Պոլիս, ընտրվել Թուրքիայի խորհրդարանի անդամ: Դավադրաբար սպանվել է Վանի կուսակալ Ճեւդեթի հանձնարարությամբ` 1915թ. ապրիլի սկզբին: Շավարշ Քրիսյան: Ծնվել է Պոլսում, սովորել Լոնդոնի եւ Փարիզի մարմնամարզական դասընթացներում, 1905թ. վերադարձել Թուրքիայի մայրաքաղաք, աշխատել հայկական վարժարաններում որպես մարմնամարզության ուսուցիչ: 1911թ. հիմնադրում եւ խմբագրում է «Մարմնամարզ» թերթը` առաջին սպորտային պարբերականը Թուրքիայում: Նույն տարվա մայիսի 1-ին կազմակերպել է Հայկական առաջին օլիմպիական խաղերը, 1914-ին հիմնադրել Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը: 1915-ի ապրիլին ձերբակալվում է նաեւ Շավարշը, նահատակվում «Այաչի» բանտում` օգոստոսի 15-ին: Ընդամենը 29 տարեկան էր: «Մարմնամարզի» գործունեությունը դադարեցվում է: Սարգիս Մինասյան, կեղծանունը` Արամ Աշոտ: Ծնվել է 1873-ին Բուրսայի Չենգիլեր գյուղում: Ավարտել է Պոլսի Կենտրոնական վարժարանը: Դաշնակցական էր, Բանկ Օթթոմանի գործողության կազմակերպիչներից մեկը: Սովորել է Ժնեւում, աշխատակցել «Դրոշակ» թերթին, եղել «Թուրքիո շուրջը» բաժնի հեղինակը: ԱՄՆ-ում խմբագրել է «Հայրենիքը», 1905-ին վերադարձել Եվրոպա, աշխատել «Նոր հանդեսում»: Օսմանյան սահմանադրությունից հետո Պոլսում աշխատակցել է «Ազատամարտ» օրաթերթին եւ դասավանդել Կենտրոնական վարժարանում: Պատրաստել է ֆրանսերեն-հայերեն բառարան, որը մնացել է անտիպ: Նահատակվել է 1915-ին` Ուրֆայի ճանապարհին: Տիգրան Չյոկյուրյան: Տրապիզոնի Գյումուշխանե գյուղից էր: 1907-ին ավարտել է Պոլսի Պերպերյան վարժարանը, ուսուցչություն արել հայոց վարժարաններում: 1911-ից հրատարակել է «Ոստան» հանդեսը, ուր տպագրել է «Ճամբուս վերայ» ճամփորդական նոթերը: Մեհեկան գրական ծածկանվամբ հրատարակել է «Վանքը» վեպը, «Հայրենի ձայներ» պատմվածքների ժողովածուն եւ այլն: Ձերբակալվել է 1915-ի ապրիլի 24-ին, գնդակահարվել Անկարայում: 31 տարեկան էր: Ներսես Փափազյան: Վրթանես, Վահան (Կոմս) Փափազյանների եղբայրն էր: Ծնվել է 1872-ին` Ագուլիսում: Սովորել է Արմաշի դպրեվանքում, Տեր Մաշտոց անունով ձեռնադրվել վարդապետ: Որպես հոգեւոր հովիվ ծառայել է Միացյալ Նահանգներում, զուգահեռ հաճախել Կոլումբիայի համալսարան, ստացել աստվածաբանի որակավորում: Մտնելով ՀՅԴ շարքերը, տարվել է ազգային-հեղափոխական աշխատանքով, լքել սքեմն ու ստանձնել «Հայրենիք» թերթի խմբագրությունը: Օսմանյան սահմանադրության վերականգնումից հետո վերադարձել է Պոլիս, դարձել «Ազատամարտ» օրաթերթի խմբագիրներից մեկը, դասավանդել դպրոցներում: Սպանվել է 1915-ին` Անկարայում: Գեղամ Բարսեղյան: Ծնվել է 1883-ին` Պոլսում։ Կրթություն է ստացել Մեսրոպյան, Պեզճյան, Կենտրոնական վարժարաններում: Աշխատակցել է «Ազդակ», «Ազատամարտ» պարբերականներին։ 1912-ի Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում, եղել ազատ ունկնդիր Փարիզի համալսարանում: Վերադառնալով Պոլիս, շարունակել է գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1914-ին Հակոբ Օշականի հետ խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։ 1915-ին ձերբակալված հայ մտավորականների թվում էր, նահատակվել է Անկարայում։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931-ին` «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով: Գարեգին Խաժակ, իսկական ազգանվամբ` Չագալյան: Գյումրեցի էր: Սովորել է Գեւորգյան ճեմարանում, 1898-ին` ավարտել Ժնեւի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը: Աշխատել է Շուշիի, Պոլսի վարժարաններում, 1903-ին` մեկնել Թիֆլիս, դասավանդել Ներսիսյան դպրոցում, թղթակցել «Մշակին», «Մուրճին», «Դրոշակին»: Մտել է Դաշնակցության շարքերը, Ավետիս Ահարոնյանի ու Եղիշե Թոփչյանի հետ հրատարակել «Հառաջ» եւ «Ալիք» թերթերը: 1912-ին կրկին մեկնել է Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրենի պաշտոնն ու թղթակցել «Ազատամարտ» թերթին: Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ի՞նչ է ազգությունը», «Տառապանքի գիշերը», «Հին արեւելք» եւ այլ գործեր: Ձերբակալվում է 1915-ի ապրիլին, տարվում Դիարբեքիր` դատական ատյանի, վայրագորեն սպանվում Շեյթան Դերեսի ձորում: 48 տարեկան էր: Խաչատուր Մալումյան: Հայտնի է նաեւ Ակնունի կեղծանվամբ: Հասարակական-քաղաքական գործիչ էր, ՀՅԴ անդամ: Ծնվել է 1863-ին Մեղրիում, սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ուսումը շարունակել Ժնեւում: Թղթակցում էր թիֆլիսյան հայտնի «Մշակին», 1899-ից` աշխատում «Դրոշակ» թերթի Ժնեւի խմբագրատանը: 1908թ. Թուրքիայի հեղափոխությունից հետո տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա` 1910-11թ.թ. գործել Միացյալ Նահանգներում, ուր հիմնադրել է Հայ օգնության միությունը` ՀՕՄ: Հայտնի են նրա «Կովկասյան խաբրիկներ», «Կովկասյան վերքեր» հոդվածաշարերը, թարգմանել է Սալտիկով-Շչեդրինի, Գարշինի եւ այլոց գործերից: Ձերբակալվել է 1915-ի ապրիլի 24-ին` Պոլսում: Մեջբերումը Գրիգորիս եպս Պալաքյանի «Հայ գողգոթա» աշխատությունից է. «Երբ թուրք ոստիկանները եկան իր տունը զինք ձերբակալելու, Ակնունի ցնցուած հարցուց. «Թալիաթը տեղեա՞կ է ասկէ»։ Ակնունի անխօս դարձած էր, երբ ոստիկանները ցոյց տուած էին Թալիաթի ստորագրութիւնը իր ձերբակալման հրամանագիրին վրայ։ Ան ըսաւ. «Ես այսօր տակաւին ճաշեցի Թալիաթի հետ. ինչո՞ւ բան մը չըսաւ ինծի»։ Մալումյանը սպանվել է Ուրֆայի ճանապարհին: «Ես չեմ զղջար մեռնելուս, որովհետեւ գիտէի, թէ մահը անխուսափելի է։ Միակ զղջումս այն է, որ մենք խափուեցանք այս չարակամ թուրքերուն կողմէ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
794 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում