Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

12/06/2026 schedule11:47

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Դավիթ Դանիելյանը հարց է ուղղել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հետաքրքրվելով Կապան, Արծվանիկ, Շուռնուխ ճանապարհով, որը, ըստ պատգամավորի, որոշ տեղերում բավականին վնասված է ու երթևեկության համար խոչընդոտներ է ստեղծում:

Նախարարի խոսքով՝ ճանապարհն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Պիտի ասեմ, որ մենք արդեն շուրջ 350 կմ ճանապարհի մասով 2026 թվականին ունենք կնքված պայմանագրեր, ևս 150 կմ-ին հիմնականում միջին նորոգման աշխատանքների մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում չափագրման և մրցույթների հայտարարման մասով: Այդ ճանապարհի որոշ հատվածներ ընդգրկված են 2026 թվականի մեր ծրագրում, բայց կոնկրետ որ հատվածներն են՝ դրա մասով լրացուցիչ տեղեկություն փոխանցելու անհրաժեշտություն լինի՝ սիրով կփոխանցեմ»,- ասել է Խուդաթյանը:

Պատգամավորի հարցին՝ ինչ ծրագրեր կան Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածի վերաբերյալ, որը վնասված է, նախարարը մանրամասնել է, որ նախորդ տարվա ընթացքում ավարտել են Խոտ-Որոտան ճանապարհը, որը վերջին տարիներին իրականացված ամենախոշոր ծրագրերից մեկն է:

«Արժեքը կազմել է մոտավորապես 4 միլիարդ դրամ: Ձեր ասած շարունակությունը՝ Խոտ-Որոտանից դեպի Շուռնուխ, մեր դիտարկվող ճանապարհների ցանկում է: Կարծում եմ՝ 2026-ի ընթացքում ըստ անհրաժեշտության նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումով կզբաղվենք, և մեծ հավանականությամբ արդեն 2027-ին կառուցվող ու հիմնանորոգվող աշխատանքների ցանկում կլինի»,- տեղեկացրել է ՏԿԵ նախարարը: 

Նա գործընկերներին կոչ է արել Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների որակը և ծավալները տեսնելու համար այցելել խոշոր նախագծերի՝ մասնավորապես Խոտ-Որոտան, Մեղրի-Ագարակ-Նռնաձոր ուղղությամբ:

«Այնտեղ մենք զրոյից ճանապարհներ ենք կառուցում բարդ ռելիեֆային պայմաններում, և ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ որոշ խնդիրներ ունեինք՝ փլուզման, ջրի հետ կապված, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք, հրաշալի ճանապարհ ենք ունեցել, և այդ ճանապարհը հրաշալի է իր ռելիեֆի արդյունքում»,- եզրափակել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
297 դիտում

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը

Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան

Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին

Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները

Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը

Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում

Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում