Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ․ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին

Մեր որոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Խոսքը ոչ միայն ներկայիս իրավիճակի մասին է, այլ նախորդ տարվա մայիսի 12-ից տեղի ունեցած ներխուժման մասին նաև։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Ընդ որում՝ ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել, և երեկ երեկոյան ես ևս մեկ հեռախոսազրույց եմ ունեցել ՄԱԿ-ի նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՄԱԿ-ում իրավիճակը պետք է շարունակի մնալ ուշադրության կենտրոնում»,- ասաց Կառավարության ղեկավարը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում երկու օր առաջ տեղի էր ունեցել քննարկում փակ ռեժիմով, այս անգամվա քննարկումը, Հայաստանի պնդմամբ, տեղի ունեցավ բաց ռեժիմով, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել տարբեր երկրների դիրքորոշումներին. «Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, սակայն սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցող քննարկման կարևորությունը, որովհետև նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը հստակ դիրքավորվել է»:

ԱԳ նախարարը շեշտեց, որ երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

«Օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը բազմիցս, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև ԼՂ հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավելի, որ այլևս ԼՂ հիմնախնդիր և ԼՂ չկան, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից:

Բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ են շեշտվել, և սա միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ, և մենք պիտի շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անշուշտ, հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այնքան արդարացան»,- նկատեց Արարատ Միրզոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2588 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի