Ինչու չեն հրապարակվում զոհվածների անունները. պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը

Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմի հայտարարած 135 զոհի թիվը նշանակում է, որ դիերի նույնականացման փուլի կարիք չկա։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Քոչարյանը, պատասխանելով նաև այն հարցին, թե ո՞րն է խնդիրը, որ չեն հրապարակվում զոհվածների անունները, մանրամասնեց. «Պաշտոնական հայտարարած զոհվածների թիվը կարող է փոփոխվել։ Մենք ունենք անհետ կորածներ, և նրանց հայտնաբերելու, ամեն ինչ ճշտելու դեպքում պարզ կլինի գերեվարվածների և անհետ կորածների թիվը։ Զոհվածների մեջ կան դիակներ, որոնք գտնվում են այնպիսի տարածքներում, որոնք դեռ չեն տեղափոխվել մեր տնօրինման տակ գտնվող տարածքներ»,- ասաց նա։

Պատգամավորը, սակայն, չպարզաբանեց՝ ինչ է նշանակում «մեր տնօրինման տակ չգտնվող տարածքներ»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 100 զոհվածի մարմին, Քոչարյանը նշեց. «Ադրբեջանը երեկ էլ ցանկ էր հրապարակել տեխնիկական միջոցների մասին, որոնք ինքը ոչնչացրել է, որոշ բաներ ճիշտ էին, որոշ բաներ՝ ոչ։ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն էր տարածվել նաև, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գրավել են համայնքային կառավարման կենտրոններ։ Դրա համար պետք է շարժվենք պաշտոնական տեղեկատվությամբ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ երկրում ռազմական իրավիճակ է, և յուրաքանչյուր գործողություն պետք է ճշգրտված լինի ու հստակ հաղորդվի հասարակությանը։

«Մեր զոհված քույրերի և եղբայրների հարազատներին տեղեկությունը տրամադրում է ՀՀ ՊՆ-ն։ Անհասկանալի է պահանջը՝ այդ մարդկանց անուն-ազգանունները օր առաջ հրապարակելու։ Լրջորեն է պետք վերաբերվել այս ամենին և էմոցիոնալ հարցադրումներ չանել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարկեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհվածների նոր թիվ։ Այս պահի դրությամբ ունենք հաստատված 135 զոհ, սակայն, ըստ վարչապետի, այս թիվը դեռ հստակ չէ։ Կան նաև բազմաթիվ վիրավորներ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ 2 կողմում էլ:

Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պահանջով արտահերթ նիստ է գումարվել, Հայաստանի խնդրանքով ու դիմումով կայացել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական և խստիվ կերպով դատապարտել են միջազգային մի շարք կառույցներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3322 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ