Երևան
12 °C
Հակառակորդը ոչ թե ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատույցներ, այլ մի խումբ է գտնվում բլրի գագաթին՝ կտրված իր ստորաբաժանումներից։
Այս մասին այսօր Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտնել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ցույց տալով տվյալ բլուրը:
«Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի սննդով, ջրով, եթե հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, մի քանի օրից ստիպված դուրս են գալու այդտեղից,- շեշտել է ԳՇ պետը:
Ըստ նրա՝ այդ խմբին բոլոր կողմերից շրջափակել են հայկական ստորաբաժանումները. «Մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր գործողությունների արդյունքում այդ խումբը կհեռանա, չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա։ Իրենք հետ կքաշվեն, կմիանան իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից առավել մեծ խորությունների վրա են գտնվում»։
Ասրյանը նշել է, որ այսօր հյուսիսային հատվածում տեսախցիկներով դիտարկել են, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման։
«Վախենալու, հուսահատվելու ոչ մի բան չկա, մեր ստորաբաժանումները շրջափակել են հակառակորդի այդ մխրճված խմբերը, նրանց ջոկատները, և իրադրությունը գտնվում է մեր հսկողության տակ: Ադրբեջանական ԶՈՒ-ն ոչ մի քայլ այդ մխրճման գագաթից դեպի մեր ուղղությամբ չի կարող շարժվել»,- վստահեցրել է ռազմական գործիչը:
Վերջինս նաև ընդգծել է, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում՝ մեր հասարակության վրա ազդեցություն գործելու նպատակով։
Անդրադառնալով գերեվարվածներին՝ նա ասել է, որ թիվ չի կարող նշել, որովհետև հայկական կողմն ունի հաշվառված կորուստներ, որոնք նաև կարող են լինել կենդանի. «Դրա համար ես հստակ թվային տվյալ ներկայացնել չեմ կարող»։
Արձագանքելով շրջանառվող լուրերին, թե հայկական կողմն ունի ամբողջական վաշտեր, որոնց գտնվելու վայրը անհայտ է, Ասրյանը հավաստիացրել է՝ մեր ստորաբաժանումները բոլորը գտնվում են իրենց խնդիրների կատարման շրջաններում։
«Մենք չունենք ամբողջական վաշտ, ստորաբաժանում, դասակ, ջոկ, որ կորած լինի։ Զինծառայողներ ունենք, որոնց կարգավիճակը դեռ ճշտված չէ»,- ընդգծել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT