Երևան
12 °C
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր 19-ամյա Դավիթ Գիշյանի մարմինը:
Դավիթը ծանր վիրավորվել էր եւ գերեվարվել: Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվում, որտեղ երեւում էր, թե ինչպես են ադրբեջանական կողմի զինվորականները վիրակապում նրան: Տեսանյութը տեսել էին նաեւ Դավիթի հարազատները: Ժամեր անց տղայի հայրը գրառում էր կատարել՝ նշելով, որ վիրավոր հայ զինվորն իր որդին է՝ Դավիթ Գիշյանը:
Ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանի՝ Դավիթ Գիշյանին գերության մեջ սպանել են:
Այսօր Դավիթին վերջին հրաժեշտը տվեցին: Հերոսի աճյունը ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Դավիթ Գիշյանը մինչեւ 9-րդ դասարան հաճախել է Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի դպրոցը: Տեղի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լուիզա Ղուլյանը «Հայկական ժամանակի» հետ զրուցում Դավթի հետ կապված որոշ մանրամասներ է պատմել:
«Երկրորդ դասարանից եմ սկսել դասավանդել, ռուսաց լեզու: 5-րդ դասարանից մինչեւ 9-րդ դասարան էլ նրա դասղեկն եմ եղել: Բոլոր ուսուցիչներն իրեն շատ-շատ էին սիրում, որովհետեւ յուրահատուկ տղա էր, միշտ ուշադիր, կարգապահ ու չափազանց հասկացող: Իր զսպվածության ու կարգապահության հետ մեկտեղ շատ ակտիվ էր, ամեն ինչում՝ ներգրավված: Եթե դպրոցի համար ինչ-որ կարեւոր ծրագիր էինք անում, բացառված էր, որը Դավիթն առաջին շարքերում չլիներ»,- ասում է ուսուցչուհին:
Նրա խոսքով՝ չափազանց վստահելի մարդ էր. կարեւոր հարցերը հենց Դավթին կարելի էր վստահել: «Ոչ մի դժվարության առաջ չէր կանգնում, փոքրուց պատասխանատվություն էր կրում իր կատարած ամեն մի քայլի համար: Հիշում եմ՝ անգամ եթե դասերից փախչում էին, ես իրեն չէի էլ հարցնում՝ ինչո՞ւ ես փախչել, գալիս կանգնում ու խոստովանում էր: Հետո, երբ մեծ տղա էր, շփվում էի, խոսում արդեն որպես հասուն մարդու հետ»,- նշում է նա:
Լուիզա Ղուլյանը նաեւ պատմում է, որ բնակում եղած ժամանակ էլ սիրելի աշակերտն իրեն հաճախ է հիշել, նամակագրական կապ են պահել, կարեւոր առիթների դեպքում՝ զանգով շնորհավորել:
«Իր քույրիկին էլ եմ դասավանդել, երկուսն էլ հրաշալի երեխաներ են, որոնց հետ միշտ կապ եմ պահել: Երբ լուրը տարածվեց, որ Դավիթը գերի է, ես քրոջը մի բառ էի գրել, չէի ուզում բացեիբաց հարցնել: Անմիջապես արձագանքեց, գրեց՝ այո, ընկեր Ղուլյան, Դավիթը գերի է: Շատ ծանր եմ տանում, ինձ հարազատ ու թանկ մարդու եմ կորցրել, այսօր էլ այնքան եմ արտասվել, շատ ծանր օրեր ենք ապրում»,- ասում է ուսուցչուհին:
Դավիթը Գիշյանը սովորել է նաեւ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում: Տեղի ուսուցիչներից Ռուզաննա Մարտիրոսյանն էլ գրառում է կատարել եւ որոշ դրվագներ ներկայացրել աշակերտի հետ ունեցած զրույցից:
«Պատիվ եմ ունեցել քեզ դաս տալու, դասղեկդ լինելու, քեզ սովորեցնելու, քեզնից սովորելու: Մինչ ուրիշներին ընկալում էի որպես աշակերտ, քեզ ընկալեցի փոքր ընկեր: Մի անգամ լեզվի սայթաքում թույլ տվեցի ու պատերազմի ժամանակ ասացի՝ Դա՛վ ջան, լավ է, որ դեռ սովորում ես ու բանակ չես գնացել: Նեղացար ինձնից՝ ասելով, որ վատ է, երբ ընկերներիդ մահն ես տեսնում ու ավելացրիր. «Ընկե՛ր Մարտիրոսյան, եթե ես գերի ընկնեմ, ես ինձ կխփեմ»: Վստահ եմ, եթե վիրավորում ստացած չլինեիր ու գերի լինեիր, սկզբունքիդ անդավաճան կմնայիր: Սպասում էի, որ Բաքվից հետ ես գալու: Ուղեղումս չի տեղավորում, որ չունեմ քեզ, կորցրի քեզ»,- գրել է ուսուցչուհին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT