Երևան
12 °C
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ-ի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքն է:
«Հայկական ժամանակը» զրուցել է Բյուրեղավան խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:
- Պարոն Վարդևանյան, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավը:
- Քարոզարշավի գրեթե միջնամասում տեղի ունեցան հայտնի իրադարձությունները մեր սահմաններին, նման իրավիճակում, իհարկե, մենք դադարեցրինք քարոզարշավը: Ունեցանք ցավալի կորուստներ, այդ թվում՝ Բյուրեղավան համայնքից: Օգտվելով առիթից՝ ցավակցում եմ հայրենիքի համար ընկած բոլոր եղբայրների և քույրերի ընտանիքներին և հարազատներին: Նրանք ընկան, որ մենք և մեր հայրենիքը ապրենք. մեր ապրած յուրաքանչյուր օրով պետք է արժանի լինենք նրանց զոհողությանը և հիշատակին:
- Այնուամենայնիվ, կարողացա՞ք ձեր հիմնական գաղափարներն ու ծրագրերը հասանելի դարձնել համայնքի բնակիչներին:
- Մենք ընտրել էինք անհատական հանդիպումների ռազմավարությունը, և այդ համատեքստում ես անձամբ հասցրել եմ լինել Բյուրեղավանի, Նուռնուսի և Ջրաբերի մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության բնակարաններում և անձամբ ներկայացնել մեր ծրագրերը: Մենք կարծել ենք, որ ոչ թե քաղաքացիները պետք է գան մեր միջոցառումներին, այլ անձամբ պետք է այցելենք նրանց՝ արժևորելով յուրաքանչյուրի դերը մեր համայնքի կառավարման ու զարգացման գործում: Կարծում եմ՝ մեր հիմնական ուղերձները կարողացել ենք հասցնել:
- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են առաջ քաշել բնակիչները:
- Թվում է, թե 21-րդ դարում նման խնդիրներն արդեն հետևում պետք է լինեին, առավել ևս, երբ համայնքի ղեկավարը վերջին 14 տարիներին նույն անձն է եղել և երեք անգամ դառնալով համայնքի ղեկավար՝ միշտ խոսել է, որ կլուծի այդ խնդիրները, սակայն դրանք ոչ միայն չեն լուծվել, այլև նոր խնդիրներ են առաջացել: Ի դեպ, նույն անձը 4-րդ անգամ է ցանկանում ղեկավարել համայնքը, կրկին նույն խոստումներով, որոնք նախկինում տվել էր ու չի կատարել:
Թե՛ Բյուրեղավանում, թե՛ Նուռնուսում, թե՛ Ջրաբերում խնդիրները բազմաթիվ են: Բավականին սուր են դրված խմելու ջրի, թափառող շների, բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, բակերի, խաղահրապարակների, աղբահանության, վերելակների, ճանապարհների, համայնքներում մարզամշակութային ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի ու նմանատիպ այլ հարցերը: Նշված հիմնախնդիրները կարելի է լուծել 2-3 տարում, և ես մի առիթով նշել եմ, որ իմ ընտրվելու դեպքում (երեք տարվա ընթացքում), եթե վերը նշված խնդիրների առնվազն 80 տոկոսը լուծված չլինեն, ես հրաժարական կտամ: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչն է պատճառը, որ 14 տարում հնարավոր չի եղել լուծել այդ խնդիրները, և որտեղի՞ց այն երաշխիքը, որ 3 անգամ համայնքը ղեկավարած ու խոստումները չկատարած մարդը դա կանի 4-րդ անգամ ընտրվելուց հետո:
- Ի՞նչ ուղերձ ունեք ձեր ընտրողներին:
- Ես կոչ եմ անում Բյուրեղավանի, Նուռնուսի ու Ջրաբերի մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, քանի որ այս ընտրություններն ուղիղ առնչվում են իրենց, գնալ ընտրությունների ու թույլ չտան, որպեսզի իրենց չմասնակցությունը ուրիշների համար վերարտադրության հնարավորություն դառնա:
Այո՛, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ. կա՛մ համակերպվել այն իրավիճակին, ինչ ունենք վերջին 14 տարում, կա՛մ գնալ փոփոխությունների: Համոզմունք ունեմ, որ մենք ընտրելու ենք փոփոխությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT