Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ

«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ: Նախագիծը ներառված էր Երեւանի ավագանու այսօրվա օրակարգում:

Ավագանու նիստում ունեցած ելույթում Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնից հետո ինչո՞ւ է համաձայնել զբաղեցնել Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման եւ խնդիրների լուծման համար. «Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ՞ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երեւանի փոխքաղաքապետ։ Ես վստահաբար եւ անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երեւանի փոխքաղաքապետը, ծառայել մեր քաղաքին եւ երևանցիներին, եւ ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ ձեզ, հարգելի ավագանու անդամներ»:

Շարունակելով խոսքը՝ Ավինյանն ասաց. «Երեւանն առաջին հերթին մարդիկ են: Երեւանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտն իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում եւ քանդակներում: Երեւանը Թամանյանն է իր ճարտարապետությամբ: Հախվերդյանի ու Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, որն ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին: Երեւանը միայն անցյալը չէ, Երեւանը ներկան է ու ապագան: Երեւանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, այսօրվա նկարիչներն ու երաժիշտները, բոլոր նրանք, ովքեր ապրում ու ապրեցնում են քաղաքը: Երեւանը նաեւ այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար»:

Այնուհետեւ Ավինյանը նկատեց՝ Երեւանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որով շրջում է: Ըստ նրա՝ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ, այդ բանաձեւով է պետք որոշել բոլոր խնդիրները:

Ավագանու անդամների հետ փոքրիկ հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ քվեարկությունը: Ավագանու գրանցված 46 անդամից 44-ը քվեարկեց կողմ, 2-ը՝ ձեռնպահ, դեմ՝ 0:

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ էր՝ շրջանառվում էին Ավինյանին փոխքաղաքապետ նշանակվելու մասին լուրերը, սակայն պաշտոնապես դրանք չէին հաստատվում: Դեռ նախորդ նիստին պետք է լիներ վերջինիս նշանակումը, սակայն ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի ֆոնին նիստից օրակարգային մի շարք հարցերի քննարկումը հետաձգվել էր, այդ թվում՝ Ավինյանի նշանակման մասին նախագիծը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2445 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ