Երևան
12 °C
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում՝ իր ելույթի ժամանակ չմոռանալով դարձյալ ստել՝ սեպտեմբերի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի իրականացրած ագրեսիվ հարձակումը ներկայացնելով իբրև ՀՀ-ի կատարած սադրանք:
Վերջինս հայտարարել է, թե Հայաստանը իբր բացահայտ փորձում է սրել լարվածությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը ստանալու և այն շահարկելու նպատակով։
«Հայաստանն ակնհայտորեն փորձում էր սրել լարվածությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը շահարկելու համար, ուստի սեպտեմբերի 13-ին անտեսեց հրադադարի պայմանագիրը և շարունակեց խոշոր տրամաչափի զենքերից և հրետանուց կրակել Ադրբեջանի տարածքի վրա։ Այդ ամենի հետևանքով զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 80 զինծառայող, վիրավորում ստացել՝ 282 զինծառայող և 2 քաղաքացիական անձ։
Չնայած Հայաստանի նման գործողություններին՝ Ադրբեջանն իրեն չափազանց զգույշ պահեց, ձեռնարկեց մի շարք քայլեր, այդ թվում՝ կապեր հաստատելով համապատասխան միջազգային գործընկերների հետ և դրսևորեց բարի և ճշմարիտ կամք՝ հասնելու հրադադարի»,- հայտարարել է Բայրամովը։

Նա անդրադարձել է նաև 2 օր առաջ նույն ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, այն որակել իբրև իրականության խեղաթյուրում և չի մոռացել դարձյալ անցնել սպառնալիքներին՝ հայտարարելով՝ «Ադրբեջանը կշարունակի ճնշել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած գործողություն»:
«Երկու օր առաջ մենք լսեցինք Հայաստանի վարչապետի ելույթը։ Ցավոք, դա հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մտադիր է հարաբերությունների նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը։
Իսկապես մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ ու տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու ժողովուրդները լիովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացով, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը և սկսենք ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր քաղաքացիների անվտանգության ցանկացած սպառնալիք» ու սեփական մեղքն ընդունելու փոխարեն կոչ է արել Հայաստանին «զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»։
Վերջում սպառնալիքները մեղմելու համար Բայրամովը ելույթն ավարտել է խաղաղասիրական կոչով՝ նշելով.
«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային լիարժեք կարգավորման միջոցով անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման բանալին է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT