ՄՕԿ-ն անհանգստություն է հայտնել Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ Երևանի կոնգրեսում կայացված որոշման համար

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) լրջորեն անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահի վերընտրության չեղարկումով, որի արդյունքում Ռուսաստանի ներկայացուցիչ Ումար Կրեմլյովը պահպանել է ղեկավարի պաշտոնը։

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից։

Կրկնակի ընտրությունները չեղարկելու մասին որոշումն ընդունվել է կիրակի օրը Երևանում կայացած արտահերթ համագումարում։ Կոնգրեսի 106 պատվիրակ դեմ է քվեարկել նոր նախագահական ընտրությունների անցկացմանը, 36-ը՝ կողմ, չորսը ձեռնպահ են մնացել։ Այս ամենի արդյունքում Կրեմլյովը մնացել է նախագահի պաշտոնում և կառույցը կղեկավարի ևս 4 տարի:

«ՄՕԿ-ը չափազանց անհանգստացած է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) արտահերթ համագումարով: Այլ տագնապալի ազդանշանների թվում, բացի այն, որ եղել է միայն ընտրությունների անցկացումը մերժելու քվեարկություն, և ոչ բուն ընտրություններ, դրան գումարվել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի կասեցումը IBA-ի համագումարից քիչ առաջ՝ վիճելի մեղադրանքների հիման վրա, ինչպես նաև քվեարկության ընթացակարգի քաոսային հանգամանքներ են եղել»։

ՄՕԿ-ում նշել են, որ վերջին զարգացումները կքննարկվեն կազմակերպության հաջորդ գործադիր կոմիտեում։

2019-ին ՄՕԿ-ը կասեցրեց IBA-ի աշխատանքը, որը կանգնած էր ֆինանսական և կառավարման ճգնաժամի առաջ: Միջազգային ֆեդերացիան պետք է բարեփոխումներ իրականացներ ՄՕԿ-ի պահանջներին համապատասխան, սակայն մինչ այժմ դրանք մասամբ են իրականացվել։ IBA-ի կասեցման հետ կապված՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերում օլիմպիական մրցումների կազմակերպման խնդիրը ստանձնել է ՄՕԿ-ը, մինչդեռ բռնցքամարտը դեռ 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական ծրագրում չկա։

Կրեմլյովը ղեկավարել է IBA-ն (նախկին AIBA) 2020 թվականի դեկտեմբերից, մայիսի 14-ին նա վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում ոչ այլընտրանքային հիմունքներով։ Ընտրություններում Կրեմլյոի մրցակիցը պետք է լիներ Բորիս վան դեր Ֆյորսթը, սակայն ընտրությունների նախօրեին հոլանդացուն հեռացրին։ Հունիսի 14-ին Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարեց վան դեր Ֆյորսթի բողոքը՝ ասելով, որ նա թույլ է տվել մի փոքր խախտում, որը չպետք է ազդեր ընտրություններին մասնակցելու իր իրավասության վրա։

Կրեմլյովը 39 տարեկան է. 2017-2021 թվականներին նա զբաղեցրել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4586 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս