Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսներին առձեռն կհանձնվեն ծանուցագրեր, մոբիլիզացիոն կետ է տեղակայվել

Հյուսիսային Օսեթիայի մուտքերի մոտ և Վերին Լարսի անցակետում կազմակերպվում են շարժական օպերատիվ խմբեր՝ կազմված ՌԴ զինկոմիսարիատների և գործադիր իշխանության ներկայացուցիչներից, որոնք ծանուցումներ են տալու զորակոչի ենթականերին՝ անկախ տարածաշրջանից, որտեղ որ նրանք գրանցված են եղել նախկինում:

Այս մասին RBC-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունից:

Մինչ այս՝ իշխանությունները հայտարարել էին, որ աշխատանքային խումբն իրենց ձեռքում ունեցել է միայն Հյուսիսային Օսիայի բնակիչների ցուցակները, որոնք ենթակա են եղել մասնակի մոբիլիզացման։ Այսպիսով, հանրապետությունից հեռացողներին զննում էին՝ ըստ ցուցակի, իսկ մոբիլիզացիայի տակ ընկածները ծանուցումներ էին ստանում։

«Հիմա իրավիճակը փոխվում է. այժմ օպերատիվ խմբերը ցուցակներ կունենան Ռուսաստանի այլ շրջաններից էլ՝ անկախ զինվորական հաշվառման վայրից: Ցուցակներում ներառված են երկրի սահմանը հատած բոլոր զորակոչային տարիքի տղամարդկանց անունները»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն ասել է, որ արդեն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, սահմանի մոտ ցուցանակ է տեղադրվելու այն մասին, որ մոբիլիզացիոն կետ կա։ Նրա աշխատակիցները մեկնելու ենթակա ռուսներին նախ կտեղեկացնեն, որ «ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ, այլ վերադառնալ», իսկ նախազգուշացմանը չհետևելու դեպքում նոր կձեռնարկվեն միջոցառումներ:

Ստացվում է՝ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ հերթի մեջ սպասող ՌԴ քաղաքացի տղամարդկանց մոբիլիզացիայի մասին ծանուցագրեր կտրամադրվեն տեղում, առձեռն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են: Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը:

Ռուսաստանի քաղաքացիների մի մասը սկսել է լքել երկիրը անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին երկրում զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր ստորագրեց:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի ուշ հայտարարել էր, որ 300 հազար մարդ կզորակոչվի ՌԴ տարբեր շրջաններից: Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4185 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի