Երևան
12 °C
Այսօր ազդարարվեց գրքի երևանյան փառատոնի մեկնարկը։ 5-րդ տարին անցկացվող այս միջոցառումը տեղի է ունենում հայ ժողովրդի համար ցավալի ժամանակներում, սակայն չեղարկվող միջոցառումների հոսքում ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել այն չչեղարկել։ Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է, որը, բացի հայաստանյան գրողներից ու հրատարակչություններից, մեր երկիր է հրավիրում նաև օտարերկրյա ստեղծագործողներին։
Կազմակերպիչների խոսքով՝ գրքի հոգևոր խորհուրդն է, որ պետք է կոփի մեր հաղթանակը․ չէ՞ որ մի ձեռքում՝ սուրը, մյուսում՝ գիրքը փաստում են ժողովրդի ուժի և ոգևորության մասին։
Հյուրերի, մասնակիցների և ներկայացուցիչների առջև փառատոնի բացման իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը շեշտեց՝ սա բարոյական սխրագործություն է, որովհետև գոյաբանական սպառնալիքների պայմաններում են ծնվում այսպիսի միջոցառումները։
«Մեր թշնամին ավելի է սանձարձակ դարձել, ուզում է, որ մենք հրաժարվենք մեր տարածքներից, մեր իրավունքներից և ապրելու ցանկությունից։ Սակայն շատ հեշտ է տրվել այդ սադրանքին, ուստի երկար քննարկումից հետո այդ գիտակցումն էր, որ մղեց մեզ այս փառատոնը իրականություն դարձնել։ Մենք իրավունք չունենք ընկրկելու, թուլանալու։ Թարգմանական արվեստը, գրահրատարակչությունը շատ խոր արմատներ ունեն, որի լավագույն և ամենամեծ խորհրդանիշը մեր Մատենադարանն է։ Մշակույթը այն եզակի հարթակներից է, որտեղ մարդիկ կարողանում են շփվել միմյանց հետ, և որտեղ տիրում է համերաշխություն»,- ընդգծեց փոխնախարարը և խոսքը եզրափակեց՝ մեջբերելով բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկից մի հատված․ «Ու մեր աչքերը նայում են կարոտ հեռու աստղերին, երկնքի ծերին, թե երբ կբացվի պայծառ առավոտ հայոց լեռներում, կանաչ լեռներում»։

40 հրատարակչություն, գրախանութներ և մշակութային այլ կազմակերպություններ, 60-ից ավելի բանախոսություն, քննարկումներ, տարբեր միջոցառումներ, ավելի քան 60 շնորհանդես, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ։ 100-ից ավելի գրող՝ 7 երկրից, տարբեր անվանակարգերում մրցույթի մասնակցող 165 գրող․ սա հենց այն է, ինչ հանդիսատեսին սպասվում է 3-օրյա փառատոնի ընթացքում։
Այս տարի առաջին անգամ գրքի փառատոնը ունի նաև միջազգային ընդգրկում․ կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ տարեցտարի 15-20 հազար այցելու է ունենում փառատոնը, ինչը նշանակում է, որ այսպիսի փառատոները մշակութային կյանքի զարգացման համար կարևոր դեր ունեն։
«Գրքի երևանյան փառատոնը անցկացվում է 2017 թվականից, որին մասնակցում են գրականության տարբեր ներկայացուցիչներ և կարողանում ներկայացնել իրենց վերջին տարիների ստեղծագործությունները, նորությունները։ Նոր գրքեր են, նոր ծրագրեր են ներկայացվելու։ Փառատոները կարևոր են մշակութային կյանքը աշխույժ պահելու համար»,- ընդգծեց նա։
Այն, որ հասարակությունն ուզում է դուրս գալ սգի ու ցավի մեջ պարփակվելուց, վկայում էին փառատոնի գրքասեր կամ հետաքրքրասեր այցելուները։ Ոմանք եկել էին բացահայտելու նոր գրքեր, ոմանք էլ՝ իրենց ծանոթ ստեղծագործությունների հետևից։ Հայկական տարբեր գրախանութներ կամ հրատարակչություններ էլ իրենց նորություններն ու առաջարկներն էին ներկայացնում հին ու ապագա ընթերցողներին։ Հատկապես այս փառատոների ժամանակ է, որ կոտրվում է այն կարծրատիպը, թե նոր սերունդը կարդալ չի սիրում և գրքի հետ չի ուզում առնչվել, մինչդեռ այցելուների մեծ մասը երիտասարդներ էին։
«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ փաստեց՝ մեր երիտասարդությունը տարեցտարի ավելի է մոտենում գրքին։ Հայը գիրք սիրում է։
«Ամեն տարի մասնակցել ենք փառատոնին, և ցանկացած միջոցառում, որը նվիրված է գրքի տարածմանը, ողջունելի է։ Սա հիշվող փառատոն է, արդեն ավանդական է դարձել, և բոլորը հետաքրքրությամբ են գալիս ու մասնակցում։ Սակայն կարևոր է, որ գրքի նկատմամբ հասարակության սերը աճում է ոչ միայն փառատոների ընթացքում, այլ վերջին տարիների համեմատ այդ սերը մեծացել է․ չեմ կարող ասել՝ ինչու և ինչպես, գուցե գիտելիքի ծարավից է»,- ասաց Վարդանյանը։

Հայկական գրականությունից մինչև արտասահմանյան գեղարվեստական գրականություն ներկայացնող «Զանգակ» գրատան և հրատարակչության ներկայացուցչների խոսքով ևս՝ փառատոնը շատ կարևոր է նոր ընթերցողների ուշադրությունը գրավելու համար։
«Հասարակության ուշադրությունը սևեռում են դեպի գիրքը։ Մեր գրականության ոլորտը շատ կարևոր է, և նման փառատոները օգնում են այդ ոլորտի զարգացմանը»,- նշեց հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Չիչակյանը։
Այս ամենից բացի՝ հին ու նոր մասնակիցները ոչ միայն կարող են ծանոթանալ նոր գրքերին, այլ նաև մասնակցել ծանոթ ու անծանոթ գրողների նոր գրքերի շնորհանդեսներին, ավելին՝ զրուցել իրենց հարազատ ստեղծագործողի հետ դեմ-դիմաց, մասնակցել տարբեր քննարկումների և լսել բանախոսություններ հայ և օտարերկրյա գրողներից:
Երիտասարդ գրող, ռադիոմեկնաբան և հաղորդավար Համլետ Առաքելյանն այն գրողներից է, որն արդեն երկրորդ գրքի շնորհանդեսն է ունենալու փառատոնի շրջանակներում: Նա մեզ հետ զրույցում նկատեց՝ երբ մեր երկրի առջև ծառացած են նման մարտահրավերներ, ապա մշակույթը ևս կարևոր դեր ունի։
«Իմ կարծիքով՝ սա կարճ ճանապարհ է՝ մեզ ճանաչելու, մեր ինքնությունը հասկանալու համար։ Երբ որ դու կարդում ես ժամանակակից ստեղծագործողների, որոնք ունեն այն խնդիրները, ինչ ունես դու, նույն միջավայրում են ապրում ու ստեղծագործում, իրենց խոհերը այդ միջավայրի մասին քեզ օգնում են ավելի շատ բան հասկանալ կյանքի, ինքնդ քեզ ճանաչելու առումով: Իսկ փառատոնը այն հարթակն է, որը ստեղծում է այդ հնարավորությունները»,- նշեց նա:

Առաքելյանի խոսքով՝ գրքի երևանյան փառատոնը նաև լավ հարթակ է գրող-ընթերցող և գրողների միմյանց հետ հանդիպելու համար․ «3-րդ փառատոնի ընթացքում լույս էր տեսել նաև իմ բանաստեղծությունների ժողովածուն, այդ ժամանակ ես ընթերցել եմ իմ նոր վեպից մի քանի հատված, և շատ մարդիկ հիմա հարցնում են՝ այն վե՞պն է, որից հատվածներ էիր կարդում։ Այսինքն՝ սա շատ լավ հարթակ է, որի ժամանակ դու ճանաչում ես քո ընթերցողին, և ընթերցողը ճանաչում է մեզ։ Մենք՝ գրողներս, նույնպես ճանաչում ենք իրար, կիսում մեր մտքերը, հասկանում ենք՝ գրականության կամ պոեզիայի մասով միանմա՞ն ենք մտածում, թե՞ ոչ»:
Երիտասարդ ստեղծագործողը փաստեց՝ մեր երիտասարդները շատ են սիրում կարդալ, սակայն հայ հասարակությունը երբեմն կարդալն այլ կերպ է հասկանում․ «Կարդալ չի նշանակում գնալ գրադարան, կարդալ։ Հիմա երիտասարդները կարդում են տեխնոլոգիաների միջոցով, «Գուգլ»-ում փնտրում են որևէ գրողի, ստեղծագործողի։ Կարդացող են համարվում նաև գրառումներ, հոդվածներ ընթերցողները»:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա Համլետ Առաքելյանի նոր գրքի՝ «Անմահների ակադեմիա» վեպի շնորհանդեսը։ Այս անգամ գրքի ժանրը այլ է՝ հրաշապատում (Ֆենտըզի)։ Նրա խոսքով՝ գիրքը լրացնելու է դեռահասների համար այդ ժանրի գրականության բացը. «Ես ժամանակին այդ ժանրի սպառող եմ եղել և միշտ մտածել եմ՝ ինչո՞ւ այս ժանրի հայ հերոս չկա։ Շատ հեռու չեմ գնացել․ մեր բանահյուսություն եմ գնացել դեպի, որոնց մենք ճանաչում ենք մեր լեգենդներից։ Իմ վեպի հերոսը Հայկ Նահապետն է, որը ներկայանում է ուսուցչի կերպարով և գալիս է՝ երիտասարդ հերոսներից մեկին սովորեցնելու՝ ինչպես հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները»։

Փառատոնն այս տարի նվիրված է բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյակին։ Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Հայաստանի գրողների միությունում:
Գրքի երևանյան փառատոնը ևս մեկ անգամ հաստատում է՝ «Մեկ լավ գիրքը կարող է մի ամբողջ ազգ փրկել»։

«Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստանում, այն մտել է իրագործման փուլ. Փաշինյան
Մոտ 75 մլրդ դրամ է կազմել Yandex Go-ի գործընկեր-պարկերի և նրանց վարորդների եկամուտը 2025 թվականին
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի ֆինանսավորմանն աջակցելու համար
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Երկաթուղու դեպքում վստահաբար կարելի է ասել՝ որտեղով է անցնելու այն և ինչու է վերականգնվելու այդտեղ. վարչապետ
Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. վարույթը դատարանում է
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վրաստան
Շողակաթ բնակավայրից «Ճամբարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ 7-ամյա երեխա
ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական ընկերություն կստեղծեն. վարչապետը մանրամասներ է հայտնել
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվել են
Վենսը հայտնել է, որ Իլոն Մասկի ստեղծած Grok չատբոտի սիրահար է. տեսանյութ
Ապարանում գողացել են 39-ամյա քաղաքացուն պատկանող 253 գլուխ ոչխար
«Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո Դաղստանի պարային համույթը և «Գյունեշ»-ը հանդես են եկել ելույթով. լուսանկար
Հիմնանորոգվում է Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհահատվածի փլուզված կամուրջը
30 տարի անց գյուղն ունի նոր մանկապարտեզ. բարով վայելեք, Ակնաշենի բալիկնե՛ր. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Միքայելն ու Նաթանն են՝ 102-րդ ռազմաբազայում պատարագին, որը երևի «պատվաբեր» է Հովհաննավանքից. Հարությունյան
Հեռուստաաշտարակը լուսավորվելու է RGB (R-կարմիր, G-կանաչ, B-կապույտ) գունային համակարգով. ԲՏԱ նախարար
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական տեսանյութն է հրապարակել
Արդարադատության նախարարությունը նախանշել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների անելիքները
Հայաստան-Հունգարիա հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի
Այսպիսի ախմախ ապատեղեկատվությամբ իրենց արևին փորձում են հանրության մեջ կրքեր բորբոքել. Հարությունյան
Վանաձորում բախվել են «Օպել»-ն ու «CAT» տրակտորը. վարորդներից մեկը դիմել է բուժօգնության
ՌԴ-ում Սու-30 կործանիչ է վթարի ենթարկվել. անձնակազմը զոհվել է
Նիկոլի դղյակները-2. Արայիկ Հարությունյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ընթանում է Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային հանդիպումը. հյուրերը բացել են հաշիվը
ՀԷՑ-ը գործակալների ձեռքում էր. ահաբեկչության պատրաստվելու ժամանակ պետք է գործողություններ անեին. Թումասյան
Քննչական կոմիտեի նախագահը և Նիդերլանդների դեսպանը հավաստագրեր են հանձնել վերապատրաստում անցած քննիչներին
Թե՛ հոսպիտալներում, թե՛ զորամասերում եղած ժամկետանց դեղորայքը խոտանվում է. ՊՆ-ն հերքել է մի շարք պնդումներ
Ինչ է շահում Հայաստանը. Ադրբեջանը կախվածություն է ձեռք բերում ՀՀ-ից. տնտեսագետը մանրամասնում է. տեսանյութ
Տեղ համայնքում գունեղ միջոցառումները կազմակերպվել են բնակչության ապրած տագնապալի օրերից հետո. Դանիելյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում
Այսօր էլ էինք ԱԺ-ում. ՀՀ վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի դատախազը Հարությունյանի և Բաբայանի համար պահանջել է ցմահ ազատազրկում, մյուսների համար՝ 20 տարվա
Երևանում մեկնարկել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025 թ․ ընդլայնված համատեղ նիստը
Զզվանք է առաջացնում նա մարդկանց մոտ, լավ կանի՝ լռի. զգում է, որ իր թալանածին վտանգ է սպառնում. Քլոյան
Կաշառքի դիմաց շինթույլտվությունների տրամադրման գործով 16 մեղադրյալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կալանավորվել է. ինչի համար է նա մեղադրվում
Այսօր մեր բանակի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, բուրգի ամբողջ վերին մասը. էդ ո՞նց չենք վստահում. Փաշինյան
ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցով նիստը կշարունակվի նոյեմբերի 14-ին
Մինչև տարեվերջ թեման կփակենք, բանակցային փաթեթները կհրապարակենք, տեսեք՝ զիջման համար ինչ էր «ուզվել». վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT