Երևան
12 °C
Ասանեթը, Մարգարիտը, Վարդն ու Խանումը․ Շիրակի մարզը երկարակյաց 4 բնակիչ ունի՝ 4-ն՝ էլ կին։
Գյումրեցի Ասանեթ Շահումյանն ու Գառնառիճում ապրող Խանում տատը 102 տարեկան են, Մարգարիտ տատի 100-ամյակն այս ապրիլին են տոնել, Վարդ տատը 101-ը բոլորել է երեք ամիս առաջ։



Նրանց այսօր այցելել և Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Գյումրեցի Ասանեթ տատը 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Մեկ դարը բոլորած կնոջ կյանքը հարթ ընթացք չի ունեցել։ Ինչ իրեն հիշում է, աշխատել է։ Լենինականի Տեքստիլ գործարանի մանարանում օրական 12 ժամ է աշխատել, բազմաթիվ շքանշաններ ու պատվոգրեր ունի։

Մարզպետի այցից հուզված՝ տատիկը ապացուցված ճշմարտություն է բարձրաձայնում. «Մեծին գնահատողը մեծ կդառնա, ու ապրեք, որ մեզ չեք մոռացել այսքան հոգսերի ու աշխատանքի մեջ»:
Երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն ու լավատեսությունն են։ Մարզպետին Ասանեթ տատն ասում է, որ այժմ էլ չի դժգոհում ոչնչից. ինչքան կարողանում է, լավատես է մնում։
«Ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ, մենք գնահատում ենք ձեր վաստակն ու անցած ճանապարհը, չնայած բարդ տարիներին, դժվար աշխատանքին՝ այնքան լավատես եք մնացել»,- նկատում է Նազելի Բաղդասարյանը։
Մարգարիտ տատն էլ երկարակեցության իր բանաձևն ունի, ասում է՝ թոռներն ու զավակները հոգատար են այնքան, որ կայնքը երկարում է, օրերն էլ հույսով ու հավատով լեցուն են մինչ հիմա։

Մասնագիտությամբ դերձակ է եղել Մարգարիտ Զաքեյանը։ Երկու որդի, 6 թոռ ու 8 ծոռ ունի։
Մարզպետի հետ զրույցում հատուկ ընդգծում է՝ հիմա իր համար կարևորը երկրի խաղաղությունն է, մնացած հոգսերն ու հարցերը կլուծվեն։

«Դուք այնքան ջերմությամբ եք խոսում, այնքան հավատով՝ ես վստահ եմ՝ մեր երկիրը այս մարտահրավերները կհաղթահարի, իսկ ձեր՝ տարիներով իմաստացած կյանքով մեզ համար հայ ընտանիքի, տաքուկ օջախի խոսուն վկան եք, ձեզ առողջություն եմ մաղթում»,- տատիկին չզիջող հուզմունքով ասում է մարզպետը։
101-ամյա Վարդ տատը Հայրենական պատերազմի, 75 ամյա որդին՝ Արցախյան պատերազմների մասնակիցներ են, թոռներն էլ պայմանագրային զինծառայողներ են հիմա։

Այս տանը հայրենիքի համար կռվելը ոչ թե պարտք, այլ պատասխանատվություն է։ Մարզպետի հետ զրույցում տատիկը թույլ տեսողությունից է դժգոհում, իսկ անցած լուսավոր օրերը բարի ժպիտով ու մեծ ոգևորությամբ է հիշում։ Ապրել է՝ սիրելով հայրենիքը, ընտանիքն ու կյանքը։

«Օրվա խորհրդով մենք փորձեցինք փոքր ուշադրություն դարձնել մեր տարեցներին, մեկ դարը բոլորած մեր տատիկներին։ Այցելեցինք նրանց, և ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր մեծերի հետ այս օրը կիսելու։
Հանդիպումները շատ ջերմ էին, ամեն մի տարեցի աչքում մի մեծ կյանքի պատմություն կար, և նրանց ամեն մի խոսքը իմաստուն է։ Մենք մեր մեծերից շատ բան ունենք սովորելու, նրանց առողջություն եմ մաղթում և երկարակեցություն»,- լրագրողների հետ զրույցում ասում է Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ, Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, մարզում բնակվող 100 տարին լրացած բոլոր տատիկներին դրամական աջակցություն է տրվել։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT