Որքան սեփականատիրոջ ախորժակը մեծ է, այնքան տունն ավելի թանկ է. ՀՀ անշարժ գույքի շուկայում թռիչքաձև թանկացումներ են

Հայաստանում տեւական ժամանակ է՝ վարձով տրվող բնակարանների գները, այսպես ասած, «սահմաններ չեն ճանաչում»: Մարդիկ պարբերաբար տարբեր հարթակների միջոցով դժգոհություններ են արտահայտում ոլորտի ոչ կանոնակարգված լինելու վերաբերյալ, որի հետեւանքով հաճախ քաղաքացիները հայտնվում են անհարմար իրավիճակներում, սակայն՝ անօգուտ. խնդրին լուծում չի տրվում: Քաղաքացիների դժգոհություններին զուգահեռ՝ դժգոհում են նաեւ գործակալները՝ ասելով, որ այս իրավիճակում իրենք եւս տուժում են, քանի որ գների բարձրացման հետ մեկտեղ բարդանում է վարձակալի հետ համագործակցությունը:

Երեկ հարցին անդրադարձել էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս նկատել էր, որ Երեւանում տների գներն անցել են Մոսկվայի եւ Պետերբուրգի գներին: «Ընկերս, մի քանի օրով պետք է Հայաստան գա, երեկ ինձ զանգահարեց ու հայտնեց, որ 500 եվրոյից պակաս գիշերավարձով հյուրանոց չի կարողանում գտնել»,- ասել էր նա: Ըստ Քերոբյանի՝ նախկինի նման հարմար գներով այժմ անհնար է բնակարան վարձակալել:

Անդրադառնալով ռազմաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ դեպի Հայաստան մարդկանց մեծ թվով ներհոսքին՝ նախարարը նշել էր՝ սեպտեմբերի վերջին տասնօրյակում, հատկապես՝ ՌԴ-ից, Հայաստան ժամանողների թիվը կտրուկ մեծացել է, եւ այժմ լուրջ խնդիրներ կան այդ մարդկանց տեղավորելու հետ կապված:

Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ գոնե մեկ սենյականոցներ շուկա մտցնել, որպեսզի մարդկանց անօթեւան մնալու հարցը ժամանակավոր լուծվի. «Այդ առումով աշխատանք ենք տանում նաեւ մասնավոր ընկերությունների հետ: Երեւանում տարվա սկզբին մոտ 7000 բնակարան դատարկ էր, այժմ մտել է շուկա, այսինքն՝ այնտեղ բնակվողներ կան: Այստեղ խնդիրն իսկապես մասշտաբային է. մեզ պետք են ոչ թե հազարավոր բնակարաններ, այլ՝ տասնյակ հազարներ, որովհետեւ եկողների հոսքը չի դադարու. մարդիկ գալիս ու գալիս են»:

Գործակալությամբ զբաղվող Մարիա Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, փաստում է՝ մենք ո՛չ զբոսաշրջային երկիր ենք, ո՛չ հանգստյան հատուկ գոտիներ ունենք, բայց մեզ մոտ բնակարանների գները «Բալի»-ից անցել են:

Ըստ գործակալի՝ պահանջարկ կա, սակայն այն խավը, որը գալիս է Ռուսաստանից, այնքան էլ վճարունակ չէ, որքան պատկերացնում են Հայաստանում: «Իրենց բյուջեն էդքան էլ շատ չէ, սովորական աշխատող մարդիկ են, որոնք գալիս են բնակարան վարձելու»,- ասում է նա:

Մարիա Սարգսյանի խոսքով՝ օրավարձով սենյակներն այսօր Երեւանում սկսվում են 100 ԱՄՆ դոլարից, մինչդեռ նախկինում 20-25 հազար դրամով էլ կարելի էր բարվոք պայմաններով սենյակ ամրագրել: Ամսավճարով էլ առնվազն 250-ից մինչեւ 1 միլիոն դրամի են հասնում բնակարանների գները. «Տեղացիները բախվում են խնդրի. ինձ հարազատ մարդ վարձով է ապրում, տան տերերը վարձը 100 հազար դրամով թանկացրել են, ասել են՝ կա՛մ 150-ի փոխարեն վճարեք 250, կա՛մ ազատեք»:

Նրա համոզմամբ՝ ոչ մի բնակարանատեր չի ուզում առաջին քայլն անել ու իջեցնել վարձավճարը: «Մեզ մոտ հիմնական հարթակը «list.am»-ն է, բնակարանի տերը, մուտք գործելով, տեսնում է այդ խայտառակ գներն ու որոշում՝ ինքն էլ թանկացնի: Մեր գործն էլ է տուժում, զանգում են նոր ամուսնացած զույգեր, լսելով վերջնական գները՝ փաստի առաջ են կանգնում»,- ասում է գործակալը:

Մեկ այլ գործակալի՝ Արսեն Սահակյանի կարծիքով էլ՝ գնային նման քաղաքականություն վարելն արդարացված է: «Նորմալ եմ նայում այդ թանկացումներին, եթե ինչ-որ ապրանքի պահանջարկ մեծանում է, ինքնաբերաբար գինը բարձրանում է: Չնայած հանուն արդարության չեմ կարող չնշել, որ մեզ մոտ կան նաեւ գնին չհամապատասխանող պայմաններով բնակարաններ. դա արդեն տիրոջ ախորժակով է պայմանավորված: Ինչքան սեփականատիրոջ ախորժակը մեծ է, այդքան տունն ավելի թանկ է»,- նկատում է նա:

Գործակալի համոզմամբ՝ մեզ մոտ բնակվարձերի զգալի թանկացումներ են նկատվել հատկապես այս ամռանը, իսկ այսօր այդ գները մի փոքր ավելացել են: Ըստ Արսեն Սահակյանի՝ այսօր Երեւանի ծայրամասում բնակարան վարձակալելու համար առնվազն 150-250 հազար դրամ գումար է անհրաժեշտ, եւ այս դեպքում խոսքը իդեալական պայմանների մասին չէ:

Նկատենք՝ բնակվարձերի զգալի բարձրացման հետեւանքով մեր քաղաքացիներից շատերը բախվում են անտուն մնալու խնդրին: «Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին: Պարզ էր դարձել, որ բնակարանի տերերը վարձակալներին առանց հստակ հիմնավորման ու պատճառաբանության պարզապես հրահանգում են ազատել բնակարանը։ Իսկ այն անձինք, որոնք համեմատաբար ավելի «բարեհամբույր» են, առաջարկում են կա՛մ կրկնակի վճարել, կա՛մ մի քանի օրվա ընթացքում լքել այն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խնդրի վերաբերյալ բողոքների բարձրաձայնումից հետո որոշել էր հավաքել Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած կամ տուժած անձանց տվյալները, վեր հանել դրանք եւ փոխանցել ՀՀ ոստիկանություն:

Նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մարդիկ, որոնք բնակարան վարձակալելիս խաբեության զոհ են դարձել, կարող են դիմել իրենց: Ընդամենը առաջին 2 օրում ստացել էին շուրջ 10 դիմում: «Հիմնական խնդիրները վերաբերում են բնակարանային վատ պայմաններին, որոնք բացահայտվել են վարձակալությունից օրեր անց։ Արձանագրվել են նաեւ վարձավճարի չարդարացված բարձրացումներ, այլ դեպքեր»,- նշել էին նախարարությունից:

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց, թե հայտարարությունը տեղադրելուց հետո մինչեւ այս պահը քանի՞ դիմում-բողոք են ստացել: Մեզ հայտնեցին, որ առայժմ այդ հարթակը չի գործում, ժամանակավորապես դադարեցվել է: Իսկ թե ինչո՞ւ, հայտնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3025 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ