Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Խաչատրյան, այսօր Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ: Հայ հասարակությունն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այս հանդիպումներից: Սահմանային լարվածության վրա ազդող որևէ պայմանավորվածություն հնարավո՞ր է ձեռք բերվի:
- Եթե գնում ես որևէ հանդիպման, պետք է ակնկալիք ունենաս որևէ փոփոխության: Եթե համոզմունք լիներ, որ այս հանդիպումները որևէ էական փոփոխություն մեր երկրում տիրող իրավիճակի վրա չէին ունենա, դրանք ի սկզբանե տեղի չէին էլ ունենա: Հետևաբար, ՀՀ վարչապետի հանդիպումները շատ կարևոր են, և ակնկալում ենք, որ դրանք կունենան իրենց դրական ազդեցությունը սահմանային իրավիճակի վրա: Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ կամրապնդվի հայկական կողմի դիրքորոշումը, և հետագա աշխատանքների համար ավելի ամուր հիմքեր կդրվեն:
- Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ի իր ելույթում ևս մեկ անգամ հստակ ընդգծեց՝ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ: Սակայն այդ օրակարգի ճանապարհին մենք մի շարք խոչընդոտների ենք բախվում, որոնցից մեկն էլ հարևան Ադրբեջանի սադրիչ գործողություններն են: Կարծում եք՝ Ադրբեջանի նման երկրի հետ խաղաղության օրակարգով առաջնորդվելը մեզ կհաջողվի՞:
- Խաղաղության օրակարգով գնալ դեռ չի նշանակում խաղաղություն մուրալ: Պետք է ստեղծել այնպիսի ռազմաքաղաքական իրավիճակներ, որ Ադրբեջանը ստիպված գնա այդ խաղաղությանը: Մենք տեսնում ենք, որ նա ամեն կերպ փորձում է սադրել և վիժեցնել խաղաղ գործընթացները, և դրան դիմակայելու միջոցներից մեկը դիվանագիտական աշխատանքն է:
- Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանին ստիպված խաղաղության տանելու ճանապարհին մեր երկիրը հնարավոր է կրկին անցնի պատերազմի միջով:
- Այս պահին որևէ բան բացառելը, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չի լինի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ ՀՀ իշխանություններն ամեն ջանք գործադրում են, որպեսզի ռազմական ճանապարհով այլևս հարցեր չլուծվեն, այլ այդ հարցերի լուծման ուղղին լինի մեկը՝ դիվանագիտական աշխատանքը: Եվ Հայաստանի այդ ջանքերին միացել են բոլորիս հայտնի մի շարք այլ երկրներ: Մենք միահամուռ ուժերով փորձում ենք հասնել այն ցանկալի արդյունքին, որին ձգտում ենք:
- Ձեր նշած բոլորիս հայտնի պետությունների հետ սերտ համագործակցությունը Հայաստանում բուռն արձագանք է ստացել: Քաղհասարակությունը բաժանվել է, այսպես ասած, արևմտամետների և ռուսամետների: Որոշները կարծում են՝ Հայաստանի փրկությունը Արևմուտքն է, որոշներն էլ պնդում՝ ՀՀ-ի դաշնակիցը միայն ու միայն Ռուսաստանի Դաշնությունն է: Որպես իշխող խմբակցության պատգամավոր՝ Ձեր դիրքորոշումը ո՞րն է:
- Քաղաքականության մեջ միանշանակ չի կարելի ասել՝ այս երկրի հետ պետք է դաշնակից լինել, իսկ այս մյուսի հետ՝ ոչ: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն: Մենք արյունատար անոթներով ենք կապված: Կարծում եմ՝ պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀՀ-ն կառույցից չի ստացել ակնկալիքները, որոնք մենք ունեինք: ՀԱՊԿ-ն ակնառու կերպով չի կատարում իր առջև դրված պարտականությունները, և մենք կառույցին հարցադրումներ ենք արել այս մասով, հուսով ենք՝ կստանանք սպառիչ պատասխաններ: Ընդհանրապես պետք է կարողանալ բոլոր երկրների հետ համագործակցել: Մենք տեսնում ենք, որ այդ համագործակցությունները տալիս են իրենց պտուղները: Օրինակ՝ մենք հրադադարի ռեժիմ ունեցանք, երբ ԱՄՆ-ը իր մասնակցությունն ունեցավ այս գործընթացին, երկու օր առաջ էլ մեր գերիները վերադարձան հայրենիք, կրկին ԱՄՆ-ի ջանքերով:
- Այսօր աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է, որ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի Դաշնության դեմ: Մենք դեռևս չեզոք դիրքում ենք գտնվում, բայց այսպիսի ոչ կայուն ժամանակաշրջանում հնարավո՞ր է երկար պահել այդ չեզոքությունը, թե՞ գալու է ժամանակ, երբ ՀՀ-ն էլ է ընտրության առջև կանգնելու:
- Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ամբողջ աշխարհին բավականին ծանր իրավիճակ ու ժամանակաշրջան է սպասվում: Հայաստանը պետք է շատ զգուշորեն պաշտպանի իր պետականությունն ու շահը: Հատկապես դիվանագիտական ճանապարհով ՀՀ-ն շատ նուրբ պետք է գործի: Դա, իհարկե, հեշտ չէ, մանավանդ, որ հիմա Հայաստանը հայտնվել է մի շարք երկրների շահերի կիզակետում: Բայց, կարծում եմ, մեր դիվանագիտական կորպուսին կհաջողվի լուծել իր առջև դրված խնդիրները:
- Դիվանագիտական կորպուսի աշխատանքն այս օրերին ինչպե՞ս եք գնահատում: Պնդումներ կան, թե անփորձ քաղաքական գործիչներն են բանակցում ՀՀ-ի անունից, ժամանակին բավականին բուռն ընդունվեց և քննարկվեց Ռուբեն Ռուբենյանի ընտրությունը Թուրքիայի հետ բանակցություններում որպես մեր բանագնաց:
- Ցանկացած դիվանագետի հնարավորություն պայմանավորված է իր երկրի հնարավորություններով ու ռեսուրսներով, ինչպես նաև զբաղեցրած աշխարհաքաղաքական դիրքով: Դիվանագետը չի կարող անել ավելի շատ, քան իր երկրի հնարավորություններն են: Մենք այսօր ունենք ուժերի հարաբերակցության խիստ խախտում: Ադրբեջանի պաշտպանական ռեսուրսներն անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանինը: Էլ չասեմ, որ Ադրբեջանն ունի Թուրքիայի նման դաշնակից: Մեր դիվանագետները փորձում են երկրի ունեցած ռեսուրսների սահմաններում պաշտպանել ՀՀ-ի սահմանները: Դիվանագետի աշխատանքն այն է, որ չեզոքացնի բոլոր այն հարցերը, որոնք պետք է հասնեն զինվորի լուծմանը: Դիվանագետը պետք է ամեն բան անի, որ զինվորը ոչ մի հարց զենքով չլուծի: Կարծում եմ՝ մեր դիվանագետներն այսօր փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները՝ ի դեմս Արարատ Միրզոյանի:
- Ասում եք՝ դիվանագետները փայլուն են իրականացնում իրենց առջև ծառայած խնդիրները, սակայն սույն թվականի սեպտեմբերի 13-ին բանը հասավ նրան, որ զինվորը կրկին զենքով սկսեց հարց լուծել: Ամեն դեպքում, բացեր առկա՞ են:
- Թերացում է այն, որ մեր հարևանը Ադրբեջանն է: Օբյեկտիվ պայմաններ կան, որ մեր կամքից ու գիտակցությունից անկախ են: Եթե միշտ այդպես լիներ, որ դիվանագետները կարողանային բոլոր հարցերը լուծել, որևէ երկիր բանակ չէր ունենա: Բոլոր երկրներն էլ ունեն բանակ ու գիտեն, որ եթե սպառվում են դիվանագիտական մեթոդները, ապա ստիպված ռազմի դաշտում են հարցերը լուծվում: Հույսը միայն դիվանագիտական կորպուսի վրա դնել պետք չէ, բայց վստահեցնում եմ՝ նրանք ամեն հնարավորն անում են:
- Դուք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եք: Տեղյակ եք բանակի ներսում տեղի ունեցող փոփոխություններից, խնդիրներից: 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերը արված սխալներից «դասեր քաղե՞լ է»: Ինչո՞ւ է սեպտեմբերի 13-ի սադրիչ գործողություններից հետո կրկին խոսվում այն մասին, որ բանակը բահ, քլունգ, սարքավորումներ ու անհրաժեշտ իրեր չունի:
- Սեպտեմբերի 13-ին բանակը գործել է շատ պրոֆեսիոնալ և հմուտ: Նրանց գործողությունները տարբերվել են նախկինում արված բոլոր մարտական գործողություններից: Սակայն գաղտնիք չէ, որ Ադրբեջանի հետ համեմատ մենք ունենք սակավ ռեսուրսներ՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական: Բայց այդ պայմաններում էլ բանակը կարողացել է դիմակայել թշնամուն և նրանց լուրջ կորուստներ պատճառել: Իսկ ինչ վերաբերում է բահ-քլունգ կամ այլ իրեր չունենալուն, այո՛, իրավիճակներ են առաջանում, երբ քլունգ կարող է և չլինել: Դիրքեր են գրավվում, դիրքային փոփոխություններ են լինում, երբեմն քաոս է տիրում պատերազմական գործողությունների ընթացքում: Նման խնդիրները, երբ առաջանում են, շատ կարճ են տևում, քանի որ ՊՆ-ն դրանք արագ լուծում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT