Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան

02/04/2025 schedule11:00

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև առկա կոնֆլիկտին՝ այն որակելով բարդ:

«Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի, նրանց թիմերի միջև կոնֆլիկտն այնքան հին ու բարդ է, որ այդ կոնֆլիկտին ծանոթ ցանկացած մեկը նրանց միավորումը տղայականության, արժանապատվության, ինքնասիրության դաշտերում անհավանական կհամարեր։

Ինքս ԱԺ պատգամավոր եղած ժամանակ առիթ եմ ունեցել քաղաքապետի ընտրությունների օրը Գյումրիում հետևել (կարծեմ հերթական մենամարտը 2011թ էր) դրանց, երկու ախոյանների մրցակցության ու կոնֆլիկտի բարձր ինտենսիվությանը, ընդհուպ, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ապահովելու համար Մարտուն Գրիգորյանի երաշխավորված կապիտուլյացիան, իշխանական լծակների ու ուժային կառույցների գործադրմամբ քվեարկության վերջին ժամերին Գրիգորյանի շտաբներում ու թիմակիցների ավտոմեքենաներում խուզարկություններ էր ապահովել «զենք» առգրավելու պատրվակով։

Ճնշումներ էին գործադրվում նաև Մարտունի անմիջական հարազատների վրա, որոնք վստահված անձինք էին Վարդան Ղուկասյանի թաղում։ Այդ տևական դիմակայության մասին որքան պատմես՝ կպատմվի։

Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ այս մի քարոզարշավում Մարտունը իրեն չզսպեց և Վարդան Ղուկասյանին անվանեց իշխանության ***-ը։ Հիմա բոլորը շունչները պահած սպասում են նրանց միավորմանը՝ կամ չիմանալով թշնամանքի մասին, կամ եթե նույնիսկ գիտեն՝ սպասելով, թե արդյո՞ք Մարտուն Գրիգորյանը կհատի սեփական ու թիմակիցների արժանապատվության և ինքնասիրության կարմիր գծերը:

Կոնֆլիկտին քաջատեղյակները հասկանում են, որ դա տղայականության և թասիբի դաշտում հավասարազոր է ինքնասպանության, ու ոչ մեկը չի նայելու դրա փաթեթավորմանը՝ հանուն Գյումրիի, հայրենիքի, Արցախի կամ նույնիսկ արևմտյան Հայաստանի ազատագրման...

Այդ միավորումը իր պրոյեկտումն է ունենալու նաև թիմերի ու ընտրազանգվածների վրա։ Այնպես որ վիճակը այնքան էլ պարզ չէ, իսկ «չկան հավերժ թշնամիներ, կան հավերժ շահեր» բանաձևն այդքան էլ հեշտ կիրառելի չի լինելու, այն էլ Գյումրիում...»,- գրել է քաղաքագետը:

Հիշեցնենք՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին: Մարտուն Գրիգորյանը դեռ իր որոշումը չի հայտնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11150 դիտում

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին

ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ

Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել

21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին

Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ

Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Խարույկի շուրջ հանդիպել են վարչապետն ու սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի եզրափակչի մասնակիցները. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը