Հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի տեսանյութը ստացա. ինձ հետապնդում է այդ անմարդկային դաժանությունը. ԵԽԽՎ պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա։ Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները, անմարդկային դաժանությունը: Դա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում»,- նշել է Աբերգը:

Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել: «Այս տեսանյութերը ցույց են տալիս ռազմական հանցագործություններ, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիերի պղծում»,- ասել է ԵԽԽՎ պատգամավորը:

Ըստ Աբերգի՝ միջազգային հանրության արձագանքը եղել է միանշանակ: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հավելել է պատգամավորը:

ԵԽԽՎ պատգամավորի կարծիքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված և տագնապալի։ «Մենք ունենք իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամ պետությունը հարձակվում է անդամ մեկ այլ պետության վրա: Մեր կողմից ցանկացած անտեղյակություն նոր բռնությունների, նոր վայրագությունների հնարավորություն կտա: Սեպտեմբերի 13-ին մենք ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման»,- նշել է նա:

Ապա պատգամավորը հիշեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը. փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը»,- նշել է պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1961 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ