Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, Հայաստանը և Ղրղզստանը չեն մասնակցելու ՀԱՊԿ «Սահման 2022» համատեղ զորավարժություններին։ Երկրների՝ զորավարժություններին չմասնակցելու հայտարարություններից հետո է՛լ ավելի սրվեցին այն խոսակցությունները, թե կառույցի ներսում ճգնաժամ է:
ՀԱՊԿ-ի ներսում ճգնաժամ լինելու մասին լուրերին անդրադարձել էր նաև Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը որն ասել էր՝ պատճառ չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ճգնաժամի համար։
«Մեր պետության՝ Ղազախստանի Հանրապետության մասնակցության մասով մեզ մոտ ամեն բան կայուն է։ Ղազախստանը կատարում է իր պարտավորությունները, աշխատանքի պլանները, որոնք նախապես հաստատել ենք»,- պարզաբանել էր նախարարը։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովը նկատում է՝ հակասություններ կառույցի ներսում միշտ էլ եղել են, այժմ էլ միավորող կոնսոլիդացումը թուլացել է, քանի որ միավորող բևեռը ՌԴ-ն է, որը հասկանալի պատճառներով զբաղված է այլ խնդիրներով: Հարությունովը, սակայն, չի կարծում, թե երկու պետությունների զորավարժություններին չմասնակցելը ցուցիչ է, որ կառույցում շատ մեծ խնդիրներ կան:
Զորավարժությունների կարևորության մասին խոսելիս էլ վերջինս նկատում է՝ ցանկացած միջազգային շփում, փորձի փոխանակում լավ է ազդում երկրի բանակի վրա: «Հայաստանի սահմաններից դուրս գալով, փորձ ձեռք բերելով՝ միշտ մի նոր բան ես իմանում, ինչը շատ օգտակար է»,- կարծում է նա:
Դիտարկմանը, որ հնարավոր է՝ այսպիսի փոքր խնդիրները հանգեցնեն նրան, որ կառույցը սկսի չգործել կամ գործելիս էլ ոչ նույն նշանակությամբ, ինչպես հիմա, է, զրուցակիցն ասում է՝ շատ բան կախված է կոնկրետ Ռուսաստանից:
«Եթե Ռուսաստանի կարգավորիչ դերն ավելի թուլանա, խնդիրները ՀԱՊԿ-ում ավելի կմեծանան: Իսկ չգործելու մասով այդպես չեմ կարծում: Կառույցի ներսում բոլոր պետություններն էլ ունեն իրենց շահը, եթե այդ շահը չունենային, չէին շարունակի անդամակցել: Հայաստանն էլ քննադատում է կառույցին, բայց շարունակում է մնալ այնտեղ, որովհետև կան գործոններ, որոնք ապահովում են մեր երկրի կենսունակությունը»,- ընդգծում է նա:
Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած այն խոսակցություններին, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ քաղաքագետն ասում է՝ ցանկացած գործողություն պետք է իր նպատակն ունենա, այն իրականացնելիս մենք պետք է սպասենք ինչ-որ արդյունքի. «Կոնկրետ այս դեպքում Հայաստանը, ՀԱՊԿ-ից դուրս գալով, ոչ մի բան չի ստանալու: Եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, գնանք Արևմուտք, սակայն նրանցից երաշխիքներ ստանալով, կլինի տրամաբանական: Բայց այս պահին չի երևում, որ Արևմուտքից լուրջ անվտանգային երաշխիքներ են լինելու, օրինակ, ռազմական ուժի տեսքով: Այս դեպքում ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի դեմոստրացիա, որ ՀՀ-ն դժգոհ է կառույցից ու հեռանում է»:
Ըստ զրուցակցի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ունենալու է բացասական հետևանքներ: Ռուսաստանը կարող է դա ընկալել քայլ իր դեմ, կարծում է քաղաքագետը:
«Մենք այդ քայլով առնվազն կվատացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ այս ժամանակահատվածում Հայաստանին պետք չէ դա: ՀԱՊԿ-ին անդամակցումը Ռուսաստանը դիտարկում է նաև որպես իրեն հավատարիմ լինելու ցուցիչ: Բացի այդ, ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ մեզ համար մեխանիզմ, որի միջոցով ՀՀ-ն կարող է էժան զենք ձեռք բերել»,- ասում է նա:
Անդրադառնալով այն պնդումներին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո նոր միայն Արևմուտքը ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Հարությունովը նկատում է՝ եթե Արևմուտքը ցանկանար ռեալ օգնել Հայաստանին, տեղյակ կպահեր, որ ՀԱՊԿ-ն է դրա խոչընդոտը. «Նման ենթադրություններով առաջնորդվելը և դուրս գալը կառույցից սխալ է: Եթե Արևմուտքն իսկապես ցանկանար օգնել Հայաստանին, ուշադրություն չէր դարձնի ՀԱՊԿ-ի գործոնի վրա: Օրինակ՝ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն ակտիվ համագործակցում է Արևմուտքի հետ: Արևմուտքի աջակցության բացակայությունը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, քանի որ չեն ցանկանում այս երկրների հետ ունենալ կոնֆլիկտ: Բացի այդ, նրանք կախվածություն ունեն այս երկրներից՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ Արևմուտքի գերակայությունների համակարգի մեջ ՀՀ-ն այդքան էլ կարևոր տեղ չի զբաղեցնում»:
Դիտարկմանը՝ Պրահայի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Եվրամիությունը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀՀ սահմաններ, արդյոք սա չի՞ զսպի Ադրբեջանին, քաղաքագետը նշում է՝ պետք է հասկանալ, թե ինչ արդյունավետություն է ունենալու այդ առաքելությունը, քանի որ քաղաքացիական առաքելություն է, ոչ թե ռազմական:
«Անհասկանալի է, թե ինչ լծակներով չեն թողնելու, որ սահմանին սադրանքներ չլինեն: Այո՛, նրանք կարող են արձանագրել, որ խախտումներ են լինում, բայց գործնականում դա Հայաստանի համար ոչինչ չի փոխում: Սեպտեմբերի 13-ին էլ միջազգային հանրությունը ֆիքսեց, որ եղել են խախտումներ, բայց ի՞նչ փոխվեց մեզ համար: Վստահ չեմ, որ նրանց՝ սահմանին լինելը կարող է զսպել Ադրբեջանին: 44-օրյա պատերազմից հետո ռուսական զորքերի ռազմական ներկայություն կար սահմանին, սակայն դա էլ չզսպեց Ադրբեջանին»,-ասում է զրուցակիցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT