Երևան
12 °C
Ադրբեջանը կտրականապես դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Բաքվին մեղադրել է Հայաստանի դեմ ագրեսիայի համար և հայտարարել, որ զինադադար հաստատելու գործընթացում «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»։
Այս մասին, ըստ ife.ru-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Պրահայում կայացած հանդիպումից բառացիորեն մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ արեց։ Դրանցում նա Ադրբեջանին մեղադրել է սարսափելի պատերազմ վարելու համար, հետևաբար, փաստերը շահարկելով՝ փորձել է մոլորության մեջ գցել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը»,- ասել է նա։
Ալիևը նաև ոչ կոռեկտ է համարել Մակրոնի «տենդենցիոզ հայտարարությունները» Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում Ռուսաստանի ներդրման մասին։
Նա ընդգծել է, որ Բաքուն «կտրականապես դատապարտում և մերժում է» նման հայտարարությունները։ Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարության նման մոտեցմամբ ինքը չի տեսնում որևէ հնարավորություն, որ Փարիզը «որևէ դեր կարող է խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»։
Հիշեցնենք՝ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու, «Ադրբեջանի խաղը խաղալու» համար:
«Ի՞նչ է կատարվում այդ սահմանին վերջին երկու տարիներին. 5000 ռուս զինվորական այնտեղ է, որպեսզի իբր երաշխավորի սահմանի անվտանգությունը, բայց ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական հանցակցությամբ ընթացող խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին իրենց դաշնակից, մերձավոր երկիր էր:
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, ՌԴ-ն ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու և ներքաշելու համար: Մենք չենք թողնի Հայաստանին մենակ և չենք լքի նրանց»,- ասել է Մակրոնը։
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին էլ, ԱՊՀ գագաթաժողովում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է անդրադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-ադրբեջանական վերջին բախումների մասին արած հայտարարությանը և նշել, որ այդ համատեքստում ՌԴ դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը կոռեկտ չէ և անընդունելի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT