Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու, «Ադրբեջանի խաղը խաղալու» համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ նշելով, որ ՌԴ քայլերը Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացման ջանքերի են նման:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է՝ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:

«Ի՞նչ է կատարվում այդ սահմանին վերջին երկու տարիներին. 5000 ռուս զինվորական այնտեղ են, որպեսզի իբր երաշխավորեն սահմանի անվտանգությունը, բայց ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական հանցակցությամբ ընթացող խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին իրենց դաշնակից, մերձավոր երկիր էր:

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, ՌԴ-ն ցանկանում է անկայունություն ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու և ներքաշելու համար: Մենք չենք թողնի Հայաստանին մենակ և չենք լքի նրանց»,- ասել է Մակրոնը։

Գործակալությունը, մեջբերելով Մակրոնի հարցազրույցի այս հատվածը, հիշեցրել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել նախորդ ամիս՝ սեպտեմբերին, դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Հարցին, թե ի՞նչ է անում Ֆրանսիան՝ բախումները կանխելու, լարվածությունը նվազեցնելու համար, Մակրոնն ասել է. «Մենք հստակ դատապարտել ենք։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որոնք մի քանի օր անց եկան Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է, առաջին հերթին ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ընձեռեց, որպեսզի Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպեն:

Ասեմ ձեզ Պրահայի հանդիպման կարևորությունը․ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին մենք կանչեցինք Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները: Ահա սպիտակ գիծը. թող ընդունեն եվրոպական առաքելությանը, որն այս օրերին մեկնում է հետագա խախտումները դիտարկելու համար, որպեսզի միջազգային հանրությունն այսուհետ կարողանա դիրքորոշվել և վերականգնել կարգն ու սահմանների նկատմամբ հարգանքը»:  

Խոսելով Եվրոպայի և Ֆրանսիայի՝ Ադրբեջանից ունեցած գազային կախվածության մասին՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան նման կախում չունի, Ադրբեջանից գազ չի գնում և նման պայմանավորվածություն էլ չկա, իսկ «եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն, իհարկե։ Ինչ մնում է Ֆրանսիային ու Եվրոպայի ձայնին, ապա ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ու մեր բոլոր հայրենակիցների առաջ պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ո՛չ գազով, ո՛չ նավթով»։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել էր ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել 2 երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2978 դիտում

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված