Երևան
12 °C
Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի ձեռքբերումը, ինչպիսին է, օրինակ, «Akash»-ը:
Այս մասին գրում է հնդկական The Print պարբերականը՝ նշելով, որ երեկ՝ երեքշաբթի, Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և նրա հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի երկկողմ հանդիպումը:
Պարբերականը նշում է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ երկու երկրների կառավարությունները պայմանագիր կնքեցին «Pinaka» բազմափողանի հրթիռային կայանների, «Konkurs» հակատանկային ուղղորդող հրթիռների և զինամթերքի այլ տեսակների, ներառյալ՝ 80 մմ ականանետերի վաճառքի համար:
Թեև Հնդկաստանի կառավարությունը չի հրապարակել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած պայմանավորվածությունները, սակայն, ըստ հնդկական մամուլի աղբյուրների, «կիզակետում պաշտպանական ոլորտում համագործակցությունն է եղել»:
Նշվում է, որ Հայաստանը դիտարկում է տեղական արտադրության «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր ձեռքբերումը, ինչպես նաև Հնդկաստանում մասնավոր ընկերություններ՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 «Swathi» տեսակի հակամարտկոցային ռադար։ Այս ռադարները օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և հակառակորդի արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի բանակներում:
«Pinaka» հրթիռների վաճառքը առաջին միջազգային պատվերն է համակարգի համար և կլինի նաև առաջինը «Akash» հրթիռային համակարգի համար, եթե պայմանագիրը կնքվի և կյանքի կոչվի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հնդկական The Economic Times պարբերականն էլ հայտնել էր, որ Հնդկաստանը հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և այլ զինամթերքի զգալի քանակի մատակարարման պայմանագրեր է ստորագրել Հայաստանի հետ: Պարբերականը նշել էր, որ թեև չի բացահայտվում պայմանագրերի արժեքը, սակայն իր աղբյուրների տեղեկատվությունից ենթադրվում է, որ խոսքը շուրջ 20 մլրդ ռուպի (համարժեք մոտ 250 մլն դոլարի) արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակի մասին է:
Երեկվանից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանում:
Որոշ ժամանակ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ իր հարցազրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին և հնդկական մամուլում այս մասին հրապարակված լուրերին, նշել էր. «Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել»: Վերջինս հավելել էր, որ լրացուցիչ որևէ բան ասել չի կարող:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT