9 ամսում մոտ 18 հազար անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ հայերին հաջորդում են ռուսները և իրանցիները

Սույն թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել 17 հազար 372 անձ, որից 16 հազար 860-ը՝ ազգությամբ հայ։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝ սա աննախադեպ մեծ թիվ է։ Օրինակ բերելով նախորդ՝ 2021 թվականը՝ Մկրտչյանն ասում է՝ քաղաքացիություն ստացած անձանց թիվը եղել է մոտ 8 հազար։

«Պատկերացրեք՝ այս տարի՝ 9 ամսվա ընթացքում, կրկնապատիկից ավելի դիմումներ ենք ստացել քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ 2020 եւ 2019 թվականների, դրա նախորդած տարիների հետ համեմատած եւս՝ այս թիվը կրկնապատիկից ավելի է։ Բնականաբար, բոլորիս էլ քաջ հայտնի է, որ նման թիվը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ: Սակայն պետք է նշեմ, որ մինչ օրս այդ հոսքը չի նվազում, նույն տենդենցը եւ դեռ ավելին ակտիվ պահպանվում է»,- հայտնում է նա։

Վարչության պետի վստահեցմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումներում աճ նկատելի չէ։ Հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմել է 3740 անձ․ «Եթե վերցնենք վերջին 5 տարին, ապա միջինացված կարգով այդ թիվը գրեթե միշտ նույն քանակն է»։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հայերին հաջորդում են ռուսներն ու իրանցիները։ Մանրամասնելով կարգը՝ վարչության պետն ասում է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը պետք է ունենա օրենքով սահմանված հիմքեր, որից մեկը երեք տարի մշտապես բնակված լինի մեր երկրում։

Մկրտչյանի խոսքով՝ այսօր էլ Անձնագրային եւ վիզաների վարչության քաղաքացիության բաժինն աշխատում է գերծանրաբեռնված ինչպես դիմումների ընդունման, այնպես էլ դրանց հետագա ընթացքը վարելու հարցում։

Դիտարկմանը՝ ամեն դեպքում քաղաքացիների շրջանում բողոքներ կան մեծ հերթերի ու սպասարկման դանդաղ լինելու վերաբերյալ, Մկրտչյանը նկատում է՝ նման գերծանրաբեռնվածության պայմաններում լավագույնս հաղթահարում են իրավիճակը:

«Ֆորս մաժոր չասեմ, բայց այս լարված իրավիճակը նաեւ առաջացրել է սպասարկման հետ կապված որոշակի բարդություններ։ Տարվա ընթացքում քաղաքացիության բաժնում երկու-երեք անձով ավելացել է աշխատակիցների թիվը։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ կրկին ավելացնենք։ Հերթերի մասին գուցե բողոքներ լինեն, եւ դրանք, բնականաբար, արդարացի են, բայց դիմումների քննարկման մասին բացառված են դժգոհությունները. այդ կարգն օրենքով է սահմանված՝ 90 օր, եւ ճշգրիտ ժամկետում պատրաստ է լինում: Եթե տրվում է դրական եզրակացություն, երբեք ժամկետի խախտում չի լինում»,- վստահեցնում է նա։

Մկրտչյանի նաեւ նկատում է՝ գրեթե երկու տարի է, ինչ այս պաշտոնին է, եւ բազմաթիվ ներքին խնդիրներ են վեր հանվել ու լուծվել։ Աշխատակիցները բարձրաձայնել են աշխատանքային պայմանների հետ կապված հարցեր, օրենսդրական բացեր, որոնց իրավական կարգավորումներ են տրվել, համապատասխան տեխնիկական միջոցների տրամադրում է արվել եւ այն։ «Վաղարշապատ, Գյումրի, Վանաձոր եւ Իջեւան քաղաքներում միասնական ծառայություն ունենք, որը նախկինում չի եղել։ Սա լրջագույն քայլ է, երբ քաղաքացին մտնում է գրասենյակ եւ մեկ միասնական վայրում մի քանի ծառայությունից օգտվում, այդ թվում՝ անձնագրային ստորաբաժանումից»,- ընդգծում է զրուցակիցը:

Ըստ Մկրտչյանի՝ մինչեւ տարվա վերջ Երեւանում առաջին անգամ կլինի միասնական գրասենյակ, մեկ վայրում կենտրոնացված կլինի կադաստրի, անձնագրային բաժնի, փոստային եւ այլ ծառայությունների կենտրոն. «Հանրապետության հրապարակին մոտ է գրասենյակը բացվելու, լրիվ նոր ու հագեցած պայմաններով ստորաբաժանում կլինի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1817 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ