Երևան
12 °C
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու համար և հայտարարել, թե հիմա էլ տարօրինակ է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
Այս մասին նա ասել է «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին կատարած այցի ընթացքում և ևս մի քանի հայտարարություն արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։
«Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով տարածաշրջան՝ դուք (նկատի ունի Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն -հեղ.) անգամ Ադրբեջանի կարծիքը չեք հարցնում։ Ակնհայտորեն նրանք Հայաստանին աջակցելու նպատակ ունեն։ ԵԱՀԿ-ն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿ-ի գործող կանոններին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ն պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։
Չավուշօղլուն առանձնահատուկ թիրախավորել է Եվրամիությանը՝ վերջինիս մեղադրելով անազնվության և խոստումներ չկատարելու համար։ Միաժամանակ, նա նշել է, որ ուրախ կլինի, եթե ԵՄ ներգրավվածությունն իսկապես օգնի:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև արված յուրաքանչյուր դրական քայլ ազդում է նաև մեր հարաբերությունների վրա։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք ամեն մի դրական քայլի։ Եվրոպայի համար ևս սա շատ օգտակար կլինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով ԵԱՀԿ հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, գործելաոճին հավատարիմ, հայտարարել է, թե՝ «երբեք նման առաքելության ուղարկման հարց չի քննարկվել ԵԱՀԿ որոշումների կայացման որեւէ կոլեկտիվ մարմնում եւ հետեւաբար նաեւ նման առաքելություն ուղարկելու մասին որոշում չի կայացվել»։
Պաշտոնական Բաքուն ընդգծել է, թե՝ «տվյալ անվան ներքո հանդես եկող որեւէ խումբ չի ունենալու ԵԱՀԿ մանդատ եւ որեւէ կերպ կապված չի լինելու ԵԱՀԿ-ի հետ, եւ վերջինիս ընդունած զեկույցներն էլ չեն համարվելու ԵԱՀԿ փաստաթղթեր»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT