Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, և ինչու միջանցք, այլ ոչ թե ճանապարհ

44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ 

Սակայն դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարության՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին առաջարկին Ադրբեջանը դեռ չի արձագանքել, փոխարենն անգամ պաշտոնական հայտարարություններում շեշտում են, այսպես կոչված, միջանցքի մասին: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրա մասին խոսք անգամ չկա, ընդհակառակը՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։

Իսկ ինչո՞ւ հենց միջանցք, այլ ոչ թե ճանապարհ։ Ինչո՞ւ հենց Հայաստանի տարածքով, և ովքե՞ր են միջանցքի հիմնական շահառուները։

ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է։

Միջանցքն Ադրբեջանին թույլ կտա՝

- առավել ձեռնտու պայմաններով բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երթուղով

- վերահսկողություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների նկատմամբ

- որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար

- Ադրբեջանը ոչ քողարկված նկրտումներ ունի նաև Սյունիքի նկատմամբ, միջանցքը առաջին քայլն է՝ հետագայում այդ տարածքներում ադրբեջանցիների վերադարձի համար լեգիտիմ հենք ստեղծելու համար։

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում բեռնափոխադրումները վերահսկելու է ՀՀ-ն, իսկ փոխադրումների համար որպես տարանցիկ գոտի Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ոչ մի կերպ ընդունելի չէ։ Քանի որ Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հրաժարվել էր անգամ օգտվել Հայաստանի օդային տարածքից, և միայն այն պատճառով, որ ստիպված չլինի հարկեր վճարել։ Տնտեսապես զարգացած Հայաստան Ադրբեջանին պետք չէ։

Ճանապարհ ու երկաթուղի Ադրբեջանն Իրանի տարածքով էլ կարող է ստանալ, սակայն Իրանը երբեք միջանցք չի տա Ադրբեջանին, Հայաստանն էլ չի տա, բայց Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ Իրանի դեպքում հաջողվի։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մյուսը Թուրքիան է։

Միջանցքը Թուրքիային թույլ կտա՝

- Թուրքական աշխարհի հետ անխոչընդոտ կապի ապահովում

- Իրանի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր գազատարի հեռանկարի ճանապարհի փակում

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում ինչպես և ադրբեջանական, այնպես էլ թուրքական բեռնափոխադրումները վերահսկելու է Հայաստանը, ստիպված են լինելու հարկեր վճարել ՀՀ-ին, արդյունքում Հայաստանը կունենա էլ ավելի զարգացած տնտեսություն, ու կկարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ այս ամենը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, մեղմ ասած, ցանկալի չէ։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։

Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա՝

- ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ

- ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա

- հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։

Ուկրաինայի դեմ սկսած հատուկ օպերացիայից հետո՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, ՌԴ-ն փորձում է թե արտահանման և թե ներկրման համար շուկա գտնել։ Այս պարագայում Արևմուտքի ու Ռուսաստանի հետ երկու լարի վրա խաղացող Թուրքիան իդեալական տարբերակ է, մնում է ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Այս համատեքստում տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերն ավելի է մեծացել, և հիմա Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Արևմուտք գազի և նավթի արտահանման հարթակ։

Որքան ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան է վկայվում։ Նախ, ՌԴ ու ՀԱՊԿ անգործությունը Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին, Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ դաշնակից Ադրբեջանի զորքի ագրեսիվությունը ՀՀ սահմանին։

Ի դեպ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ 

ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։ 

  1. Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։
  2. Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9899 դիտում

Գյուղերից մեկում երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել

ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Միկա» մարզահամալիր. մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի եզրափակիչը

Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել

Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը

Հունիսի 17-18-ին կդադարեցվի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը

Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Անհայտ անձինք ՔԿՀ-ի տարածք փաթեթներ են ներնետել

Որ դեպքում Իրան-Իսրայել կոնֆլիկտը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. կմտնի՞ Ադրբեջանը խաղի մեջ. տեսանյութ

Հագեցած և հետաքրքիր բացահայտումներ. «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում է. տեսանյութ

Երևանում բախվել են թիվ 54 երթուղու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսն ու ավտոմեքենան

Անտառից առանց փաստաթղթի ավտոմեքենայով փայտ տեղափոխող տղամարդիկ վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին

Դավիթ Դանիելյանը հանդիպել է Կարճևանի բնակիչների հետ, Մեղրիի համայնքապետի ուղեցությամբ շրջել գյուղով. տեսանյութ

Ոչ մի դատարան չի կարող հերքել «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, «Պոպլավոկի» դեպքը. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ

Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

ՄԻՊ-ն ու ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները

Տանիքներ է քշել տարել քամին, մեքենաներ վնասել. նման բան չէր եղել Ապարանում. մարզպետ. տեսանյութ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Ուղիղ եթերի պահին Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնական շենքին. տեսանյութ

Իրանը պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել Իսրայելին. Fars

Դավիթ Խուդաթյանը Գերմանիայում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանի հետ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը

Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները. ինչ է քննարկվել

«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը

Սա պատերազմական հանցագործություն է. Իսրայելը հարվածել է Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին. Բաղայի

Լոռիում մեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել. ՊՆ

ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի. անձրևները չեն դադարի, հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն հորդառատ

28 հազար 916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Երբ և որտեղ կկայանան «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումները. ինչպես մասնակցել

«Azimuth Airlines»-ի Բաթումի թռչող ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի ծածկը

Թաքնված տաղանդը. բացվում է այն ողբերգական պատկերը, որ բոլորով ստեղծեցին Արցախի գլխին. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված

Ինչ նոր «կոռուպցիոն բացահայտումներ» է արել բլոգեր Չախոյանը. Կոստանյանը փաստաթղթեր և մանրամասներ է հրապարակել

Գյումրու քաղաքապետի խորհրդականներն ինձ համար խիստ խնդրահարույց են. Շիրակի մարզպետ

Սուրենավանում «Ֆորդ տրանզիտ»-ը բախվել է «Մերսեդես սպրինտեր»-ին․ կան վիրավորներ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 16-ին

Հայաստանին պետք են կարգ, կարգապահություն, կամք, միասնականություն, մնացած ամեն ինչ դավաճանություն է. Բաբաջանյան

Իսրայելը հայտնել է իրանական հարվածների հետևանքով զոհերի, վիրավորների և որսված հրթիռների թիվը. տեսանյութ