Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի տեղադրված նոր խաչերը, խաչքարերը և նոր կառուցված շինությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում են նոր խաչքարեր, մետաղական խաչեր կամ նոր կառույցներ, որոնք ոչ միայն խաթարում են հուշարձանի պատմական միջավայրն ու տեսքը, այլև մեծ վնաս են հասցնում հուշարձաններին։
Կարևորելով խնդրի կարգավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ապօրինի շինությունների հեռացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացնում` դրանցում ներգրավելով նաև ապօրինի շինություններ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հուշարձանների սեփականատերերին կամ օգտագործողներին։
Ընթացիկ տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ և մասնակցությամբ հեռացվել են ՀՀ Արարատի մարզի Աղջոց և Հավուց թառ («Խոսրովի անտառ պետական արգելոց»), Կոտայքի մարզի Թեղենյաց, Տավուշի մարզի Խորանաշատ վանական համալիրների տարածքների մետաղական խաչերն ու խաչքարերը, Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի տարածքում կառուցված կաթսայատունը և այլն։
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ «Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Վերջիններիս ներկայացվում է օրենսդրության պահանջը՝ առաջարկելով անվնաս հեռացնել նոր տեղադրված օբյեկտները կամ տեղափոխել այլ վայր։ Հուշարձանների տարածքներում և դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։
Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության համար պատասխանատու է ոչ միայն լիազոր մարմինը, այլև հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը։
Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում ցանկացած ապօրինի աշխատանք կամ գործողություն, որը վնասում է հուշարձանը կամ խաթարում է վերջինիս պատմականորեն ձևավորված տեսքը, օրենքի խախտման ու վանդալիզմի դրսևորում է հուշարձանի նկատմամբ, որը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում և հորդորում՝ ձեռնպահ մնալ հուշարձանների տարածքներում կամ դրանց պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ կատարելուց (նոր խաչքարերի, խաչերի, նորակառույց շինությունների տեղադրում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում, գանձագողություն), իսկ նման օրինախախտումներ նկատելու դեպքում՝ ահազանգել լիազոր մարմնին։
Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT