Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների և Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը

Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների և Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:

Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները:ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին:

Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը և պատմությունը կեղծելու փորձերի անթույլատրելիությանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ են տրամադրվել ԱՊՀ ՄԽՎ դիտորդների՝ տարածաշրջանում ընտրությունների մասնակցության վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Թումասյանը:

Քննարկվել են «ԱՊՀ երկրների մտավոր սեփականության մասին» օրենսգրքի խմբագրված նախագիծը, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում թվային զարգացման օրենսդրություն մշակելու ուղղությունները:

Օրակարգում ներառված են եղել նաև մոդելային օրենքների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկումների արդյունքում Միքայել Թումասյանն ընտրվել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Խորհրդարանականները քննարկել են բնապահպանական անվտանգությանը, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող մոդելային նախագծեր:

Անդրադարձ է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում էկոլոգիայի և բնության կառավարման փորձագիտական խորհրդի կանոնակարգին, տեղեկություններ են ներկայացվել բնական ռեսուրսների և էկոլոգիայի բնագավառում ազգային օրենսդրության մշակման վերաբերյալ:

Քննարկվել են նաև «Լեռնային տարածքների կայուն զարգացում» միջազգային ֆորումի նախապատրաստական աշխատանքները: Այն նախատեսվում է անցկացնել 2023 թ. աշնանը:

ԱՊՀ ՄԽՎ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերից ու զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդների խնդրի հաղթահարումը եղել է նիստի հիմնական հարցերից: ԱՊՀ խորհրդարանականները փոխանակվել են երիտասարդների գործազրկության օրենսդրական կարգավորման իրենց երկրների փորձով:

Հարցի քննարկմանը մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են նաև «Միջազգային երիտասարդական համագործակցության գործում ներդրման համար» պատվո կրծքանշանի շնորհման առաջարկները: Մրցանակը սահմանվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից՝ երիտասարդական թևի նախաձեռնությամբ:

Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներն ամփոփել են ընթացիկ տարվա աշխատանքները: Լիլիթ Մինասյանը ռոտացիոն կարգով մեկ տարի ժամկետով ընտրվել է վեհաժողովի համակարգող նախագահ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
961 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս