Պուտինը խոսում է մի «իրավունքի» մասին, որն ինքը դրել է կասկածի տակ և խախտել, սա հասկանում է նաև Ալիևը. քաղաքագետ

Պուտինին կարող ենք ինչ ասես ասել, բայց մեր գլխավոր խնդիրը, այդուհանդերձ, իրավիճակը հասկանալու փորձն է, որովհետեւ լուծումներ հնարավոր է գտնել այդպես, այլ ոչ թե ինչ ասես ասելով:

Այս  մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի երեկվա հայտարարությանը՝ գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, որ, ըստ այդմ, մինչ «վաշինգտոնյան» տարբերակի մասին Պուտինի խոսքը, այդ նույն բանը գործնականում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ խորհրդարանի իր հայտնի ելույթում, որը վերաբերում էր «նշաձողը իջեցնելուն»: Եվ, նկատենք, այդ ելույթը ողջունել են թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիությունը: Իսկ ի՞նչ է նշանակում իջեցնել պահանջի նշաձողը, եթե ոչ դիտարկել Արցախը Ադրբեջանի կազմում:

«Իսկ ի՞նչն է խանգարում, օրինակ, Վաշինգտոնին, որեւէ պատասխանատու պաշտոնյայի, թեկուզ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մակարդակով հստակ հայտարարել, որ Պուտինը ստում է կամ մանիպուլացնում, եւ «վաշինգտոնյան» տարբերակը չի ենթադրում Արցախ Ադրբեջանի կազմում:

Ենթադրում եմ, որ հնարավոր արձագանքը կարող է լինել գոյություն ունեցող ստանդարտի շրջանակում, մոտավոր հետեւյալ տրամաբանությամբ, թե Հայաստանն ու Ադրբեջանը իրենք են որոշում կարգավորման տարբերակը, այլ ոչ թե առաջարկում է Վաշինգտոնը: Դա, իհարկե, կլինի «հեքիաթ», ով կուզի, կարող է, իհարկե, հավատալ դրան: Որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը իրենք երբեք չեն եկել եւ չեն գալու որոշման, նվազագույնը այն պարզ պատճառով, որ խնդիրը ունի աշխարհաքաղաքական խորքային համատեքստ եւ առնչվում է ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ գերտերությունների եւ ուժային կենտրոնների ռազմավարություններին ու ճակատագրերին:

Պուտինի հայտարարությունն այստեղ առաջացնում է այլ հարց: Եթե «վաշինգտոնյանը» ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում, ապա նշանակո՞ւմ է դա, որ «ռուսական» տարբերակը ենթադրում է հակառակը: Առավել եւս այն դեպքում, երբ Պուտինը ինքը դեռ 2020 թվականի նոյեմբերին հայտարարում էր, թե «միջազգային իրավունքի» տեսանկյունից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:

Այստեղ, սակայն, պետք է նկատել նաեւ, որ նույն Պուտինը այդ նույն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին օրեր անց հաջորդած հարցազրույցում խոսում էր, որ կարգավիճակի հարցը ներկայումս քննարկելիք չէ, պետք է լուծել այլ հարցեր, մասնավորապես հումանիտար, հաղորդակցային, հետո ավելի նպաստավոր մթնոլորտում քննարկել կարգավիճակը:

Ռուսաստանը գործնականում այս գիծը պահում է մշտապես եւ հայտարարում այդ մասին պարբերաբար, որ այժմ չկա կարգավիճակի հարց քննարկելու հնարավորություն: Սրա հետ հնարավոր է չհամաձայնել մի դեպքում, եթե դու համաձայնում ես Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու տարբերակի հետ: Եթե մենք համաձայն ենք դրան, ապա նույնիսկ այս դեպքում հարցը լուծելը խիստ կասկածելի է, որովհետեւ ենթադրվում է տեւական ու բարդ գործընթաց, քանի որ Բաքուն գոնե հրապարակային մակարդակում կարծես թե պատրաստ է առավելագույնը «մշակութային ինքնավարության» նման մի բանի, եւ ավելին կորզելու համար անգամ կլինի շատ տեւական գործընթացի կարիք:

Եթե մենք դրան համաձայն չենք, ապա այստեղ ռուսական տարբերակը նվազագույն անհրաժեշտն է, քանի որ այն փաստացի Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն «չհամաձայնելու» տարբերակն է, այսինքն՝ կարգավիճակի՝ ցանկացած կարգավիճակի հարց բաց պահելու տարբերակը:

Եվ այստեղ հարկ է «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է» ձեւակերպմանը նայել թերեւս մեկ այլ տրամաբանության ներքո: Պուտինը խոսում է մի «իրավունքի» մասին, որն ինքը դրել է կասկածի տակ: Այսինքն՝ նա հղում է անում մի բանի, որն ինքը խախտել է բացահայտորեն, եւ սա անկասկած լավ է պատկերացնում Ալիեւը:

Պարզ է, որ Ռուսաստանն այդ տարբերակով մեզ չէ, որ ուզում է անել լավություն, այլ ուզում է լուծել իր ռազմավարական խնդիրը Կովկասում: Միաժամանակ պարզ է, որ Վաշինգտոնի նպատակն էլ մեզ լավություն անելը չէ, այլ Կովկասին առնչվող իր խնդիրները լուծելը:

Կա թեմայի վերաբերյալ ծավալվելու ահռելի նյութ, բազմաթիվ երանգներ, ինչը, սակայն, ֆեյսբուքյան գրառման եւ անգամ մեկ հոդվածի նյութ չէ: Բայց այս հարցերն է, որ պետք է մանրամասն ու հանգամանալից քննարկի հայ հասարակական-քաղաքական հանրույթը, այլ ոչ թե Պուտինի չար, իսկ Բայդենի բարի, ՌԴ սեւ կամ ԱՄՆ սպիտակ լինելը: Որովհետեւ սրանք լրջագույն հարցեր են, որոնց վերաբերյալ քննարկումների «տրենդները» պետք է ձեւավորվեն ոչ թե ֆեյսբուքյան կամ յություբյան «կապիտալիզացիայի», այլ լրջագույն քաղաքական զննության կանոններով»,- գրել է Բադալյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել և դատարկ թողել, բայց հայկական կողմն  իր սեփական ճանապարհով է գնացել, իսկ «դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ»:

 «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1444 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել