Երևան
12 °C
Բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել և համաձայն սահմանված կարգի՝ ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:
2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են ներկայացվել արդեն աշխատանքային նախագծերը, որոնք համաձայնեցնելուց հետո լիազոր մարմինը տրամադրել է նաև վերականգնողական աշխատանքների թույլտվությունը։ Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ անհրաժեշտ էր նաև ստանալ մասնագետների խորհրդատվությունը Թալինի Կաթողիկե եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ։ Այս հարցում, լիազոր մարմնի խորհրդով, բարերարները համագործակցել են թե՛ տեղացի որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնք նախարարության խնդրանքով տեղում ակնադիտական ուսումնասիրություն են կատարել։ Մասնագիտական կարծիքները վերականգնման աշխատանքներում կլինեն կողմնորոշիչ:
Թալինի Կաթողիկե եկեղեցին 7-րդ դարի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է, գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կաթողիկե եկեղեցին վերագրվում է Կամսարական իշխանական տանը։ Տաճարի մասին պատմական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել:
Եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույցի խորաններն արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ:
Աղոթասրահը երկու շարք կամարակալների միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների (քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անցնելու համար) միջոցով: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով:
Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով։ Տաճարի ներսում պահպանված որմնանկարչության մնացորդների պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է եղել, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը: Կաթողիկեն վնասվել է 1840 թ. և 1931 թ. երկրաշարժերից: Մասնակի նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացվել են 1947 թ., 1970-1975 թթ.:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT