Հայ-արգենտինական դիվանագիտական բարեկամությունը 30 տարեկան է․ Տավուշի Խաչարձան գյուղ է այցելել դեսպան Մարիանո Վերգարան

Այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ջերմորեն նշանավորել է հայ-արգենտինական 30-ամյա բարեկամությունը Տավուշի մարզի սահմանամերձ Խաչարձան գյուղում։

2ec9a93a-50a4-480f-bd57-1016bbe4eb33.jpg (488 KB)

Այս մասին դեսպանությունը հաղորդագրություն է տարածել.

«Տոնակատարության անցկացման համար Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան լեռնային հեռավոր գյուղը պատահական չէր ընտրել։

Տարիներ առաջ հայկական ծագումով արգենտինացի չորս ընտանիքներ արգենտինացի բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ, ով այնտեղ գյուղի կանանց համար կատարեց գինեկոլոգիական առաջին հետազոտությունները, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ իրականացրեցին համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ընդմիշտ փոխեցին տեղի բնակիչների կյանքի որակը՝ սկսած հոսող ջրի ապահովումից մինչև բժշկական կենտրոնի, մանկապարտեզի, առաջին կարգի սպորտային կենտրոնի կառուցում, դպրոցի վերանորոգում և բարեկարգում, փողոցների սալահատակի նորոգում և զանազան այլ աշխատանքներ։

Լեռնային այս համեստ ու գողտրիկ գյուղը, որի բնակիչների 80%-ը մասնակցել է 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմին, բաղկացած է 150 տներից, որոնք սփռված են գյուղի գլխավոր զարկերակի՝ «Արգենտինայի Հանրապետություն» անունը կրող և դեպի սոճու փարթամ անտառներով շրջապատված լեռները ոլորվող փողոցի երկու կողմերում:

342ea77b-c881-434e-9e43-2e1a3574a82c.jpg (175 KB)

Գյուղի երեխաները հպարտությամբ շրջում են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով։ Եվ դա պատահական չէ, քանի որ արգենտինական Կալցյան, Թերզյան, Դեմիրճյան և Ավագյան ընտանիքների շնորհիվ նրանք իրենց կյանքի առաջին տարիներից սկսած տարատեսակ օգնություն են ստանում՝ պարենայինից մինչև համալսարանական կրթության աջակցություն:

Հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հնչեցին դեսպանի և գյուղապետի ողջույնի խոսքերը:

Բայց միջոցառումն ամենից առաջ ժողովրդական էր, որն իր մեջ ներառեց գյուղի աշակերտների գեղեցիկ մի հանդես, երևանաբնակ ուսանողների համերգ, ովքեր կատարեցին իսպաներեն և հայերեն երգեր, իսկ կատարումների ընթացքում համտեսվեցին երկու երկրների ավանդական ուտեստներ, ցուցադրվեցին արգենտինացի նկարիչ Արազ Հաջյանի լուսանկարները և որ ամենանշանակալիցն է՝ հնչեցին տեղի բնակիչների պատմություններն այն մասին, թե ինչպես է Արգենտինայից եկած օգնությունը տարեցտարի բարելավել իրենց կյանքը:

Սա ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացմունքներով ու հույզերով միմյանց անչափ մոտ երկու մշակույթների իրական գեղեցիկ միաձուլում էր»:

cce56ca2-d5f2-4f29-820f-37c689c49b32.jpg (292 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1531 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ