Ադրբեջանական խմբավորումներից մեկը Ջերմուկից կորուստներով նահանջել է, հակառակորդին չգերեվարելը պատճառ ուներ․ ԳՇ պետ

Սեպտեմբերի 16-ից ՀՀ սուվերեն տարածքում գտնված ադրբեջանական խմբավորումներից մեկը Ջերմուկից նահանջել է կորուստներով: Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հնարավոր չէր արդյո՞ք գերեվարել նրանց, հարցին Ասրյանը պատասխանել է․ «Հակառակորդին գերեվարելու համար պետք է նրան մոտենալ, և դա ենթադրում էր մեր զինծառայողների կյանքը վտանգել, մենք այդ քայլին չենք գնացել։ Դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, նաև կրել են կորուստներ»:

Ասրյանը նաև կարճ ներկայացրել է, թե ինչ պատկեր է ունեցել առաջնագիծը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ և ինչպիսին է այսօր։

«Ունեցել ենք հակառակորդի մի շարք խմբեր տարբեր ուղղություններով, ունեցել ենք ոչ գծագրվող, անհամաչափ գործողության առաջնագիծ, որտեղ գործողության արդյունքում առաջանում են հակառակորդի մխրճումներ, նաև մեր ուժերի մխրճումներ հակառակորդի հետ շփման գծից առաջ։ Ներկա դրությամբ Ջերմուկի ուղղությամբ ունենք հստակ ձևավորված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը։ Ամեն ինչ համակարգված է, և իրադրությունը համեմատաբար կայուն է»,- ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Հարցին՝ ի՞նչ հեռավորության վրա է ի վերջո հակառակորդը Ջերմուկից, Ասրյանը ընդգծել է՝ հեռավորություն ասվածն այս դեպքում փոխաբերական է․ «Հեռավորությունը փոխաբերական իմաստ ունի, որովհետև Ջերմուկ քաղաքն ունի գծագրում, և 4․5 կմ-ը նշվում է հենց Ջերմուկի հյուսիս-արևելյան վերջնամասից։ Եթե Ջերմուկի կենտրոնից եք դա հաշվում, ապա 5․5-6 կմ հեռավորության վրա է հակառակորդը»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել էր, որ հակառակորդը ոչ թե ամբողջ ճակատով հասել է Ջերմուկի մատույցներ, այլ մի խումբ է գտնվում բլրի գագաթին՝ կտրված իր ստորաբաժանումներից։

«Կենսունակության տեսակետից եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի սննդով, ջրով, եթե հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, մի քանի օրից ստիպված դուրս են գալու այդտեղից»,- ասել էր ԳՇ պետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2055 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա