Երևան
12 °C
Սոչիում ավարտված եռակողմ հանդիպումից հետո հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի համատեղ հայտարարությունը։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպեցինք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Վերահաստատել են հավատարմությունը նշված բոլոր պայմանավորվածությունների անշեղ պահպանմանը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի կարգավորման, Հարավային Կովկասի խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման։ Համաձայնեցին լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների, այդ թվում՝ հումանիտար հարցերի բլոկի անհապաղ լուծմանը։
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ շեշտադրել են տարածաշրջանում իրադրության կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։
Պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի համաձայն:
Կարևորվել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստումը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով: Գոյություն ունեցող զարգացումների հիման վրա պայմանավորվել են շարունակել փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունն ամեն կերպ կաջակցի դրան։
Ընդգծվել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ հասարակության, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն այսուհետ ևս ամենայն օժանդակությամբ նպաստելու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»:
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT