Երևան
12 °C
Իրանի իշխանությունները կարմիր դրոշ են բարձրացրել Կում քաղաքի՝ շիա մահմեդականների համար սուրբ Ջամքարան մզկիթի գմբեթի վրա։ Սա Իրանում համարվում է վրեժխնդրության նախազգուշական նշան, որը համարժեք է պատերազմի հայտարարմանը, հայտնում է Shia News-ը։
«Այս կարմիր դրոշը բարձրացվել է սպասավորների, ուխտավորների և Ահմադի և Մուհամմեդի սրբավայրի շուրջ հավաքված մարդկանց ներկայությամբ՝ Հազրաթ Մասումեի սրբավայրի շուրջը։ Դրոշը բարձրացվել է Հազրաթ Շահերագի սրբավայրի փիրուզագույն գմբեթի վրա՝ ի հիշատակ 15 նահատակների, ովքեր մահացան չորեքշաբթի»,- գրում է հրատարակությունը։
Shia News-ը նշում է, որ խոսքը հոկտեմբերի վերջին Շահ Չերազի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մասին է, երբ շիաների սրբավայրում հրաձգության հետևանքով 15 մարդ էր զոհվել:
Ինչպես նշում է իրանական պետական FarsNews գործակալությունը, կարմիր դրոշը բարձրացվել է Սաուդյան Արաբիայի մտավախությունների ֆոնին՝ Իրանի հարձակման վերաբերյալ:
Հոկտեմբերի 26-ին երեք զինված անձ հարձակվել էր Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախ շիա մահմեդական մզկիթի վրա։ Ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել էր, ևս 40-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ հարձակվողները Իրանի քաղաքացիներ չեն եղել։ Հարձակման համար կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապված ահաբեկիչները:
FarsNews-ը գրում է, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է. Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկություններ է տարածել ԱՄՆ-ի հետ այն մասին, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա:
Կանադական Toronto Star պարբերականը, հենվելով իր աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, հայտնում է, որ Իրանը պատրաստվում է հարվածել Սաուդյան Արաբիային մոտակա 48 ժամերի ընթացքում։
Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ բանակը գտնվում է բարձր պատրաստականության վրա:
Միաժամանակ, Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են, և երկրի իշխանությունները կարող են ենթադրել, որ դրանք «սնվում են» Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Իրաքից։ Կարճ ժամանակ է անցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Իրաքը Իրանի կողմից հրթիռակոծվել էր բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով:
Նշենք, որ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո ևս կարմիր դրոշ էր բարձրացվել, որը նշանակում էր ԱՄՆ-ի կողմից Իրանին «պատերազմի հայտարարման պատասխան»։
Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաև շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի ներկայացուցիչները սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետևանքով:
Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել էին, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել էր, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների», և նրան վերացնելով՝ իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:
Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն, որից հետո հարվածներ էին հասցվել Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT