«Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալը նաև դասընթացավար է․ նա վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են ծաղկեգործության և գրիչների ասեղնագործության, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում՝ օճառագործության դասընթացներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Դասընթացներն իրականացվում են «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ:

«Գորիս» ՔԿՀ-ում դասընթացը վարում է «Նուռի» բնական օճառի արտադրությամբ զբաղվող ընկերության ղեկավար Սուրեն Բաբայանը, որը դատապարտյալներին սովորեցնում է բնական հումքից օճառներ ստանալու հմտությունները:

Դասընթացի ավարտից հետո դատապարտյալների աշխատանքները հանվելու են ցուցահանդես-վաճառքի:

«Արմավիր» ՔԿՀ-ում դասընթացները վարում է նույն հիմնարկի ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը, որը ՀԿ-ի հետ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել: Այս փաստը խորհրդանշում է ոչ միայն «Հավասարը՝ հավասարին» ծրագրի սկզբունքը՝ իր «բախտակիցներին» նոր գիտելիքների փոխանցում, այլև դատապարտյալի, թեկուզ անազատության պայմաններում, պահանջված լինելը:

Դասընթացներին մասնակցող ազատազրկված անձինք հաճախում են մեծ ոգևորությամբ՝ ստանալով օրն իմաստավորելու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1126 դիտում

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը