«Հայելի ակումբ»-ը վերածվել է ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ տարածող «տեղեկատվական» հարթակի․ Տիգրան Հակոբյան

04/11/2022 schedule19:44

«Հայելի ակումբն» արդեն տեւական ժամանակ է, ինչ վերածվել է ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ տարածող «տեղեկատվական» հարթակի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Ստիպված եմ հրապարակավ արձագանքել (առաջին եւ, հուսով եմ, վերջին անգամ) «Հայելի ակումբի» ղեկավարի կողմից իմ հասցեին հաճախակի հնչող վիրավորանքներին ու մեղադրանքներին (կարծում եմ՝ բոլորը ծանոթ են տ-ն Ա. Թովմասյանի խոսքի յուրահատուկ ոճին ու բառամթերքին):

Նման բովանդակության սփռումը ստեղծում է թունավոր միջավայր, հոգեբանական վատ ազդեցություն է թողնում հանրության վրա, տանում է մարդկանց սոցիալական, քաղաքական, մշակութային դեգրադացիայի: Դա այդպես է, անկախ նրանից, թե տ-ն Անժելան այդ ամենը գիտակցո՞ւմ է, թե՞ ոչ:

Անշուշտ, «Հայելի ակումբի» ղեկավարը ազատ է վարել իր ճաշակին համապատասխանող խմբագրական քաղաքականություն: Բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենաժողովրդավար պետության ոչ միայն իրավունքն է, այլ նաեւ պարտավորությունն այդպիսի բովանդակությունը սահմանափակել կամ արգելափակել առնվազն լիցենզավորում պահանջող եւ վերահսկողության ներքո գտնվող, (մուլտիպլեքսներ, կաբելային ցանցեր) հանրային լայն սփռում ունեցող տեղեկատվական համակարգերում: Պետությունները դիմում են այդ քայլերին երկրի անվտանգությունը պաշտպանելու, մարդկանց հոգեւոր առողջությունը չվնասելու, հասարակությունում ընդունված արժեքային համակարգի եւ բարոյական նորմերի փլուզումը կանխելու, տեղեկատվական հոսքերում ապատեղեկատվությունը, սադրանքն ու ատելությունը նվազեցնելու համար:

Ուստի, ոչ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, ոչ անձամբ ՀՌՀ նախագահը «Հայելի ակումբի» եւ նրա ղեկավարի «հետեւից չեն ընկել», այդ «ակումբի տակ չեն մնացել» («ամենափափուկ» մեջբերումները տ-ն Անժելայի մի քանի օր առաջ հնչեցրած ելույթից):

Իրավական տեսակետից Հանձնաժողովին չի հետաքրքրում տ-ն Անժելայի գործունեությունը համացանցում: Մենք մեր լիազորությունների շրջանակում վերահսկում ենք, որպեսզի հեռուստառադիոընկերությունները գործեն օրենսդրության եւ ինքնակարգավորման նորմերին համապատասխան:

Եվ հենց հեռարձակողներն են պատասխանատվություն կրում իրենց եթերի համար: Շատ պարզունակ համեմատություն անցկացնեմ. կարգավորող մարմինները կարգի են հրավիրում ոչ թե պորնոֆիլմի ռեժիսորին կամ դերասաններին, այլ պորնոֆիլմը ցուցադրող հեռուստատեսություններին:

Ուստի, տ-ն Անժելան կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը, պարզապես՝ հեռարձակողների տիրույթից դուրս: Քանի հանրությունը հանդուրժում է նման բովանդակությունը, քանի օրենսդրությունը խոցելի է տեղեկատվական անվտանգության տեսակետից, քանի «Հայելի ակումբի» հյուրերի հոսքը չի դադարում, քանի ուժեր եւ անհատներ կան, որոնք պատրաստ են ֆինանսավորել չարությունն ու սադրանքը, տ-ն Անժելայի «բիզնեսը» պաշտպանված է:

P.S. Տեղադրում եմ «Հայելի ակումբի» հաղորդումների սքրինշոթերը (վերցված է տ-ն Անժելայի ֆեյսբուքյան էջից), որոնք մեկնաբանության կարիք չունեն: Հայաստանի քաղաքացիներին ուրիշ ոչ մի բովանդակություն «ակումբը» չի առաջարկում։
Թե բա Երեւանում կանգնեցնելու են Աթաթուրքի արձանը…»,- գրել է Հակոբյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1752 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները