Երևան
12 °C
Քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ անհնար է պատկերացնել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջնորդ երկիրը, որը խաղաղապահական ներկայություն ունի Արցախում, չի կարողանում իր հովանու ներքո անցկացվող եռակողմ հերթական հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթում նույնիսկ Արցախ կամ հակամարտություն եզրերը ֆիքսել։
Ըստ նրա՝ ոմանք ասում են՝ Ռուսաստանը չուզեց, ինքը պնդում է՝ չկարողացավ, և այստեղ տարբերությունը մեծ չէ։ Հայաստանը, մի քանի անգամ գնահատելով բոլոր՝ Արցախից, Հայաստանի ներքին քաղաքական դաշտից, Ռուսաստանից հնարավոր բոլոր ռիսկերը, ընդունում է հակամարտության կարգավորման ռուսական առաջարկը, բայց տպավորություն է, որ Ռուսաստանն ինքը չի ընդունում, չի կարողանում պաշտպանել իր առաջ քաշած տարբերակը։
Արման Բաբաջանյանի հետ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը՝ ստորև.
- Պարոն Բաբաջանյան, նախօրեին հայտնի դարձավ, որ առաջիկայում Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ սպասվում է Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։
- Որպես տեղեկություն՝ Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կայանալու է առաջիկա երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին։
Ղարաբաղյան հակամարտության վերջին երկու տարիների տրամաբանությունը հասունացրել է այն համոզումը, որ Բաքվի և Մոսկվայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդհանուր ընկալում ունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Միայն նոր խաղացողի ներգրավումը գործընթացին կարող է իրավիճակը հիմնավորապես փոխել։ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի համար հնարավորություն է, կրկնում եմ, ընդամենը հնարավորություն է ստեղծում սեփական կարգավորման պլանը դնել սեղանին, ստանալ ԱՄՆ երաշխավորությամբ այն առաջ տանելու և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ երաշխիքներ: Որովհետև, ի տարբերություն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ին այս տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն և խաղաղություն է պետք։
Ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության միջնորդ, հայտնվել է ծայրահեղ թույլ իրավիճակում։ Ռուսաստանն ի վիճակի չէ այլևս միանձնյա կատարել միջնորդի պարտականությունները, և ծայրահեղ անհրաժեշտություն է առաջացել, որ կոնֆլիկտին ներգրավվեն այլ ուժային կենտրոններ, որոնք կկարողանան ստանձնել միջնորդի դերը։ Բրյուսելյան ֆորմատը ցույց տվեց, որ ԵՄ-ը նույնիսկ ի վիճակի չէ դա անելու միայնակ, և հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների աննախադեպ ակտիվացումն այս հարցի շուրջ։
- Ինչպե՞ս է դրսևորվում, կամ ինչպե՞ս կարող է դրսևորվել ԱՄՆ-ի ակտիվ ներգրավումը կարգավորման գործընթացում։
- Ինչ ունենք մենք այս պահին սեղանին՝ Ադրբեջանի հայտնի հինգ կետը, որոնք վերապահումով ընդունել Է Երևանը, և Հայաստանի՝ այդ կետերը լրացնող հակընդդեմ վեց կետ, որոնք այդպես էլ չի ընդունել Բաքուն։ Վաշինգտոնը, որի համար չափազանց էական ու կարևոր է կողմերի ուղիղ, երկկողմ ձևաչափով խոսակցությունը, պետք է կարողանա այս երկու փաստաթղթի շուրջ առաջ բերել կողմերի կոնսենսուսը՝ երկու փաստաթղթի այնպիսի ինկորպորացիա, որը և կարող է ապագայում ստանալ «Վաշինգտոնյան փաստաթուղթ» պայմանական անվանումը։
- Ինչո՞ւ սա չի հաջողվում անել Մոսկվային, իսկ Վաշինգտոնը, ըստ Ձեզ, կարող է հաջողել։
- Նախ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանն այսօր 2020-ի նոյեմբերի Ռուսաստանը չէ։ Ռուսաստանն ամեն օր ավելի է թուլանում ուկրաինական պատերազմում, ոչ միայն ֆիզիկապես, այլև դիվանագիտական գետնի վրա, և չկա երաշխիք, որ այն քայլերը, որ Ռուսաստանն ի վիճակի է գործադրել որպես միջնորդ այսօր, ընդունակ կամ ի վիճակի կլինի վաղը։ Երկրորդ, այդ նույն պատերազմի պատճառով Ռուսաստանն իրեն ահռելի կախվածության մեջ է դրել Թուրքիայից, և այդ կախվածությունը ամեն օր ավելանալու է Հայաստանի և հայկական շահերի համար չափազանց վտանգավոր դրսևորումների հեռանկարով։ Ինչո՞ւ է այստեղ ԱՄՆ-ը կարևոր։ Որովհետև, ըստ էության, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որի նկատմամբ Թուրքիան չունի առավելություն, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որը զսպող բազմաթիվ լծակներ ունի թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի վրա, և որ ավելի կարևոր է՝ Վաշինգտոնի համար մեծապես ուկրաինական պատերազմից հետո ավելի մերձեցող ռուս-թուրքական դաշինքը սպառնալիք է իր ռեգիոնալ շահերին։ Երևի թե սրանք են այն հիմնական պատճառները, որոնք, ըստ իս, Վաշինգտոնին անքննելի առաջատար խաղացող են դարձնում մեր ռեգիոնում։
- Ինչպե՞ս, ի՞նչ ձևով կարող է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ Հայաստանը հաղթահարել ստեղծված իրավիճակը։
- Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և աղետալի պատերազմը, իմ համոզմամբ, ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ ծրագիր է։ Պատերազմից հետո այդ կարգավորումը գնացել է մեկ ուղղությամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի լուռ և շատ դեպքերում անթաքույց համաձայնությամբ ցանկացել է կոնսոլիդացնել ռազմական գործողությունների ընթացքում իր ձեռքբերած առավելությունները դիվանագիտական ճանապարհով: Եվ այստեղ, եթե որևէ փոփոխություն կարող է լինել, դա կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա վերգնտել իր կեցվածքը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական, ռազմաքաղաքական տարածաշրջանային առումով և տեր կանգնի այն խնդիրներին, որոնք մինչև այսօր բնութագրել են Հայաստանի քաղաքական և ռազմական դիրքորոշումն Արցախի և նրա ապագայի նկատմամբ:
Եթե Հայաստանը ցանկանում է, որ Արցախն ունենա մի կարգավիճակ, որը տարբեր կլինի պատերազմի հետևանքով այն իրավիճակից, որում հայտնվել է Արցախը, և այն կարգավիճակից, որն Ադրբեջանն է ցանկանում տեսնել կարգավորման արդյունքում, ապա Հայաստանը պետք է կարողանա իր դիրքորոշումը հայտնել և հետամուտ լինել դրան՝ կարողանալով ապահովել դրա ռազմական ճանապարհով պաշտպանելու կարողությունը: Եթե դա չլինի, չեմ կարծում, որ որևէ միջազգային միջնորդ՝ լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը, կարողանա որևէ փոփոխություն առաջ բերել այս հակամարտության կարգավորման մեջ:
- Ինչպե՞ս եք գնահատում անցնող շաբաթ Սոչիում կայացած հանդիպումը և հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը։
- Մինչև բուն հարցին պատասխանելն անհրաժեշտ է որոշակի հստակություն մտցնել։ Ըստ էության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի շրջանակներում հարցուպատասխանի ընթացքում կշտամբում էր Երևանին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Երևանը մինչև Սոչիի հանդիպումը շատ արագ արձագանքեց, որ կողմ է կարգավորման ռուսական առաջարկին, եթե, կրկնում եմ, Մոսկվան ի վիճակի է պաշտպանել այդ առաջարկները։
Սակայն, ինչպես կարելի էր կանխատեսել, հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ բառ չկա Արցախի մասին։ Անհնար է պատկերացնել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջնորդ երկիրը, որը խաղաղապահական ներկայություն ունի Արցախում, չի կարողանում իր հովանու ներքո անցկացվող եռակողմ հերթական հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթում նույնիսկ Արցախ կամ հակամարտություն եզրերը ֆիքսել։
Ոմանք ասում են՝ Ռուսաստանը չուզեց, ես ասում եմ՝ չկարողացավ, և այստեղ տարբերությունը մեծ չէ։ Հայաստանը, մի քանի անգամ գնահատելով բոլոր՝ Արցախից, Հայաստանի ներքին քաղաքական դաշտից, Ռուսաստանից հնարավոր բոլոր ռիսկերը, ընդունում է հակամարտության կարգավորման ռուսական առաջարկը, բայց տպավորություն է, որ Ռուսաստանն ինքը չի ընդունում, չի կարողանում պաշտպանել իր առաջ քաշած տարբերակը։
- Ըստ Ձեզ, Ռուսաստանը չունի՞ Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակ, ճնշման բավարար մեխանիզմներ իր առաջարկները, իր նախագիծը առաջ տանելու համար։
- Կա՛մ չունի բավարար լծակ, կա՛մ այդ լծակը չափազանց թանկ է, այնքան թանկ, որ Ռուսաստանը չի ցանկանում դրա գինը վճարել։ Եթե Ռուսաստանը հիմա չի կարողանում պնդել իր տարբերակը, որովհետև թուլանում է Ուկրաինայում, կա՞ երաշխիք որ ապագայում կարողանալու է։ Ակնհայտ է, որ Ուկրաինայում Ռուսաստանը շարունակելու է թուլանալ։
- Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ «Վաշինգտոնյան համաձայնագրի» նախագծում չկա Արցախի վերաբերյալ հիշատակում։
- Իսկ Սոչիում ռուսական միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում դուք տեսե՞լ եք Արցախ և հակամարտություն եզրույթները։ Եթե չես կարողանում քո առաջարկած դրույթները ֆիքսել, անցկացնել, դա նույնն է, թե ի սկզբանե չես առաջարկել։ Բայց, ի տարբերություն ռուսական առաջարկի, վաշինգտոնյան առաջարկների համապարփակ փաստաթուղթ, կամ առաջարկների շրջանակ դեռևս գոյություն չունեն։ Գոյություն ունի հակամարտության կարգավորման արևմտյան ընկալում, որը ռուսները և նրանց շահերը սպասարկող հայաստանյան դավաճանական շրջանակները կոչել են վաշինգտոնյան առաջարկների փաստաթուղթ։
- Եվ վերջում, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է, այսպես ասած, ռուսական ազդեցության գոտում, և Վաշինգտոնի պլանը ընդունելը կարող է ՀՀ-ի համար չափազանց վտանգավոր հեռանկարներ արժենալ։
- Նախ, թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ ռուսական ազդեցության գոտում Հայաստանի գտնվելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ այդպիսի ձևակերպումն ինքնին Հայաստանի ինքնիշխանությունը կաշկանդող, նսեմացնող ձևակերպում է։
Երկրորդ, մեզանում կա համոզում, որ Հայաստանը ունի երկու սպառնալիք՝ ի դեմ Թուրքիայի, որը ֆիզիկական սպառնալիք է Հայաստանի գոյությանը, Ադրբեջանը, որը սպառնալիք է Արցախի, Հայաստանի հատկապես հարավային սահմանների նկատմամբ։ Բայց մենք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սպառնալիք ենք մեր տեսադաշտից դուրս թողնում՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի պետականության համար։
Ընդհանրապես Ռուսաստանն իրեն շրջապատող հետխորհրդային բոլոր անկախ պետությունների համար է սպառնալիք, բայց Հայաստանը կրկնակի սպառնալիք է: Որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչը հնարավորություն է ստեղծում Երևանի համար Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից ակնկալած արձագանքը չստանալ, իսկ շատ դեպքերում հակառակորդի շահերին համահունչ արձագանքի, կամ որ նույնն է անարձագանք արձագանքի դեպքում այլընտրանք փնտրել ռուսական ուղեծրից դուրս՝ հաստատելով հարաբերությունների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն, կրկնում եմ, հնարավորություն և ակնկալիք կարող է ստեղծել արդյունավետորեն մանևրել, պատերազմի արդյունքում կորսված սուբյեկտայնությունը վերականգնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, դիմադրողունակություն ձեռք բերել և արտաքին հարաբերություններում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հետապնդել հայկական պետականության շահերը, ինչը մեծ հաշվով խնդիր է հավասարապես Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համար, որոնց հաշվարկներում 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պետք է դադարեր որպես պետություն գոյություն ունենալ:
- Շնորհակալություն
- Ձեզ եմ շնորհակալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան
Հունգարիան նոր ԱԳ նախարար ունի
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է Կարիբյան ծովի Բոնեյրե կղզի այցի ժամանակ
Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման և համագործակցության ընդլայնման հարցերը
Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են խաղաղության գործընթացի ներկա փուլը, հնարավորություններն ու ռիսկերը
Խորհրդարանում հյուրընկալված ԵԽԽՎ պատվիրակությունը ծանոթացել է ընտրությունների քարոզարշավին, զարգացումներին
Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն
ՊԵԿ-ի պարզաբանումը Վրաստանի իրավապահների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ
Գյումրիում ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, հայտնվել մայթեզրին
ՌԴ-ն լքեց մեզ, երբ փրկության կարիք ունեինք. ընդդիմությունը փրկիչ է փնտրում սխալ տեղում. Բադալյան. տեսանյութ
Կառավարությունում միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Փալաս են սրանք, վերջին անբարոյականը. Ծառուկյանը սպանությունով հայտնի որդուն թաքցնում է Բելառուսում. տեսանյութ
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
Տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան․ ամսի 7-ից հետո անպայման կգա․ Ծառուկյան
Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀԿԿ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
Նախընտրական բովանդակությամբ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց․ ահազանգ
Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության․ Փաշինյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մասնակցում քարոզարշավին
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի ապրիլի վճարումը
Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան
Վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, թշնամանք քարոզած շենգավիթցի Արտակը ձերբակալվել է
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
ԱԺ խորհրդարանականներն ու ԵԽԽՎ պատվիրակության անդամները քննարկել են ՀՀ-ում ընթացող քարոզարշավին առնչվող հարցեր
Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Պետք ա փախած ման գալ, որ տնօրենը ինձ բռնել ա, լավ չի լինելու․ Փաշինյանը՝ դասերից շուտ դուրս եկած աշակերտներին
ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիթնես կենտրոնում և մարզասրահում. ԿԳՄՍ նախարարի հրամանը
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Միջնորդագրեր են ներկայացվել Մանվել Գրիգորյանի կնոջ և «Շանթի Յուրա»-ի Սևանի հողամասերի պայմանագրերի առնչությամբ
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր
Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել. տեսանյութ
Գառնիում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ
Այս տրոլեյբուսները Երևանում իրենց վերջին օրերն են ապրում, նոր խմբաքանակը գալիս է Հայաստան. վարչապետ
Ես Ձեզ էնքան եմ սիրում. հուզված քաղաքացին մոտեցել և գրկել է վարչապետին. տեսանյութ
Պրյամոյ ասըմ եմ՝ 100 հազարով փող են տալի, թող կողս կայնեն, Նարեկի հանրահավաքն է Երևան. նոր ձայնագրություն
Արա Աբրահամյանը ծրագրել է զգալի միջոցներ տալ ՌԴ-ում բնակվող վիրահայերին՝ նրանց ՀՀ գալու և քվեարկության համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT