Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ ջանքերով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը։

Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը:

Արսեն Բաղդասարյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտությունը՝ որպես կրթության ոլորտի բաղադրիչ, ներառված է հանրակրթական նոր չափորոշիչներում, որին մեծ ուշադրություն է դարձվում։

«Մեր օրերում տեղեկատվական հոսքերի և սոցիալական հարթակների ակտիվության պայմաններում խիստ անհրաժեշտություն է կրթության ոլորտում ներառել մեդիագրագիտությունը՝ օգնելու երեխաներին վաղ հասակից ճիշտ վերլուծել և կողմնորոշվել մեդիա հարթակում»,-ասել է նա:

Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը ևս միացել է մեդիագրագիտության շաբաթվան:

Նախաձեռնության շրջանակում, ըստ չափորոշիչներով սահմանված պահանջների, ուսուցիչներն ու աշակերտները կարող են նախագծեր ներկայացնել ԿԶՆԱԿ. լավագույնները կարժանանան վկայականների:

ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ մեդիագրագիտության շաբաթը դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ. «Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում ոչ թե ոլորտի խնդիրներն ենք փորձում լուծել, այլ կարևորելով մեդիագրագիտությունը՝ տարբեր միջոցառումներով փորձում ենք տարվա բոլոր շաբաթների ընթացքում այն մեր առօրյայի մաս դարձնել: Այսպիսով նաև նպատակ ունենք դպրոցական տարիքից սկսած ձևավորել քննադատական, վերլուծական մտածողություն»:

038A2170.jpg (491 KB)

ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը պատմել է շաբաթվա միջոցառումների մասին, ներկայացրել մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

«Այս տարի Մեդիագրագիտության գլոբալ շաբաթվա թեման տեղեկատվության նկատմամբ վստահության վերականգնումն է․ մեզ մոտ լրատվամիջոցների, նաև պաշտոնական աղբյուրների ու լրատվության նկատմամբ վստահության ճգնաժամ կա։ Մեդիագրագիտությունը ոչ միայն բացասական տեղեկատվությունից պաշտպանվելու համար է, այլև մեդիա միջավայրը հասկանալու, տեղեկատվության բազմազանության մեջ վստահելի աղբյուրները տարբերելու, որակյալ բովանդակություն պահանջելու, պատասխանատու մեդիային ճանաչելու և սատարելու։ ՄՆԿ նոր ձեռնարկն ու առցանց դասընթացը հենց այս ամենը խթանելու նպատակ ունեն»,- իր խոսքում նշել է Լուսինե Գրիգորյանը։

Առցանց դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: Այն 10 դասերի միջոցով օգնում է ճանաչել, ստուգել ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից:

Ուղեցույցների հիմքում 2021 թ. ընդունված հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական նոր ծրագրերն են:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։

ՄՆԿ թիմը շաբաթվա ընթացքում կայցելի դպրոցներ, կանցկացնի դասընթացներ ուսուցիչների համար, կիրականացնի իրազեկման արշավ կազմակերպության ֆեյսբուքյան հարթակում: Բաց առցանց հանդիպումներին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը նշվում է ամեն տարի՝ UNESCO-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շրջանակում։ Հայաստանի ուսումնական հաստատությունները, նախապես ստանալով շաբաթվա մասին ԿԳՄՍՆ շրջաբերականը, միանում են շաբաթվան՝ նախաձեռնելով դասեր, միջոցառումներ, քննարկումներ։

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, կանցկացվի քննարկում եվրոպացի մասնագետների հետ՝  «Մեդիագրագիտության տարածման եվրոպական փորձը թեմայով»: Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերով։

038A2231.jpg (437 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
986 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները