Պետությունը կվճարի ընտանիքին. ՄԻԵԴ-ը 12 տարի առաջ բանակում ինքնասպան եղած Արտակ Նազարյանի գործով վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը։

Վճիռը կայացել է հօգուտ Նազարյանի, քանի որ նշվում է՝ Հայաստանի իշխանությունները ձախողել են կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ։

Գործը վերաբերում էր դիմումատուների որդու և եղբոր՝ Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։

ՄԻԵԴ-ից հայտնում են, որ դատարանի որոշմամբ՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։

Դատարանը, մասնավորապես, գտել է, որ զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Ա. Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։

Ավելին, իշխանությունները չեն կարողացել ձեռնարկել համապատասխան և արդյունավետ միջոցներ՝ կանխելու ինքնասպանությունը, հետևաբար, պետությունը չի կատարել իր պարտավորությունը՝ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել զինվորական ծառայության ընթացքում նրա կյանքը պաշտպանելու համար։

Դատարանը նաև գտել է, որ գործի հետաքննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել և չի կարողացել պաշտպանել դիմումատուների շահերը։

ՄԻԵԴ վճռով՝ մարդու իրավունքների կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը պետք է 20 հազար եվրո վճարի դիմումատուներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3500 եվրո դատական ծախսերի համար։

Կոնվենցիայի 41 հոդվածը վերաբերում է արդարացի բավարարմանը:

Հիշեցնենք, որ լեյտենանտ Ա. Նազարյանին մահացած էին գտել 2010 թվականի հուլիսի 27-ին հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1534 դիտում

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ