Այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ. Արմեն Խաչատրյան

Հայկական բանակի համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը իջեցվի, այսինքն՝ լինեն 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ։

«Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս հենց այս տարիքի անձինք։ 18 տարեկանն առաջնագծում չի կանգնելու՝ մինչև վեց ամիս ուսումնական զորամասում ծառայություն չիրականացնի: Մինչև չտիրապետի ռազմարվեստին այն չափով, որքանով որ պետք է, նա ծառայություն չի իրականացնելու»,- նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով զենքի գնման զործընթացին՝ վերջինս նկատեց՝ այդ մասին պետք է քիչ խոսել. «Պետք չէ այդքան փորձել լուսաբանել՝ զենքը որտեղ հասավ, ինչ զինտեխնիկա եկավ: Հասկանում եմ՝ թեման գայթակղիչ է բոլորի համար։ Այո, ակտիվ իրականացվում են զենքի ձեռքբերման գործընթացներ, այդ քննարկումները տարվում են մի շարք երկրների հետ, այն երկրների հետ, որոնք մեզ պատրաստ են տալ այն, ինչի կարիքը ունենք, հաստատ այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվելու։ Այն, որ այս պահին մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ, քննարկման ենթակա չէ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի ապագան ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ է: «Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը: Ամենակարևորը՝ մենք հումքն ունենք Հայաստանում: Հումք ասելով՝ հասկանում եմ ինտելեկտը և մասնագիտական կարողությունները: Վստահություն ունեմ, որ մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունը աշխարհի շուկայում ասելիք է ունենալու»,- ընդգծեց նա:

Սահմաններում ինժեներական աշխատանքներ կատարելուն անդրադառնալով էլ՝ Արմեն Խաչատրյանը պնդեց՝ դրանք ակտիվ շարունակվում են:

«Անհրաժեշտ առաջին ինժեներատեխնիկական լուծումները, որոնք պետք է արվեին, արդեն ավարտվել են: Ինժեներական աշխատանքները երբևէ չեն ավարտվում՝ ամեն անգամ նոր պահանջներ, նոր լուծումներ: Առաջնային աշխատանքների ավարտից հետո կսկսվի աշխատանքների հաջորդ փուլը՝ երկաթբետոնյա պատնեշների կառուցման, ինժեներատեխնիկական լուծումների շրջանը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1612 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա