Կրակված 33 պարկուճ և հրազեն. Նոր Նորքում կրակոցներ արձակած անսթափ տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Նոյեմբերի 13-ին` ժամը 16.14-ին, «1-02» ծառայությունում ստացվել է խուլիգանության վերաբերյալ առաջին ահազանգը: Մի քաղաքացի հայտնում էր, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում անհայտ անձը պարբերաբար կրակում է:

Մեկ րոպե անց ստացվել է նոր ահազանգ. այս անգամ մեկ այլ քաղաքացի հավելել է, որ այդ անհայտ անձը ոչ սթափ վիճակում է հրազենից կրակում:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարոչթւոյւնից հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ շտապ մեկնել է օպերատիվ խումբ:

«Վտանգն իրական էր` հրազեն անսթափ մարդու ձեռքին. հարկավոր էր կանխել հնարավոր զարգացումները: Քաղաքացիների նշած վայրում իրավապահները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 7,62 տրամաչափի 24 փամփուշտ: Շենքի բակի և հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվեց ատրճանակի 33 պարկուճ և այլն:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը ներկայացվեց քննչական բաժին:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացվել 44-ամյա տղամարդու «Կոլտ» տիպի թմբուկավոր ատրճանակը, «Մակարովի» նմանվող ատրճանակ, ևս մեկ ատրճանակ և «ՎԵՊՐ» տիպի ինքնաձիգ, նաև` 66 փամփուշտ, 1 պարկուճ, 2 փամփշտատուփ:
Տղամարդը ձերբակալվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են», ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
774 դիտում

Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալվել

Վերահաստատվել է COP-17-ն արդյունավետ և ներառական անցկացնելու Հայաստանի հանձնառությունը

Մի շարք գերատեսչություններ ներկայացրել են 2024-ի եկամուտների և ծախսերի կատարողականները

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. տեսանյութ

Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

ԲՏԱ նախարարությանը 2024-ին պետբյուջեն հատկացրել է 18.4 մլրդ դրամ, կատարողականը՝ 77.1 տոկոս է. հաշվետվություն

27 հազար 365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում ԲԸՏՄ-ում

Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում

Դոլարն ու ռուբլին էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 9-ին

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների նոր խմբեր են փոխանակել

Անցած 3 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել է 40 պատահար. մեկ մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել վնասվածքներ

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՊՆ-ում

«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր հափշտակության համար. վարույթը դատարանում է

ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները

Շատ կցանկանայի, որ նա ուղիղ ինձնից լսի՝ ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է». Հակոբյանը՝ Հախվերդյանի մասին

Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է

Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

Կոտայքի մարզում հնչած կրակոցների, ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արզնիի համայնքապետը և 7 անձ

Առանձին շրջաններում կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունել կկառուցվի. հինը կօգտագործվի վթարային իրավիճակների համար

Գալյանը Ֆլետչերի իրավունքի դպրոցի պատվիրակության հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը

Այս տողերի հեղինակը հավակնում է լինել մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Հակոբյան

Գարեգին Բ-ին սատարող որևէ ուժ և հոգևորական չի հերքել նրա՝ զավակ ունենալու փաստը, ուրեմն՝ բոլորը գիտեն. Չախոյան

Եթե իմ զուգընկերուհու կրծկալի միջից կհանեն պետական անվտանգության մասին ինֆորմացիա, ես օք եմ. Աղազարյան

Տուգանվել է «Ֆասթ մեդիա» ՍՊ ընկերությունը, «Մայ նետ»-ի լիցենզիան էլ 30 օրով կասեցվել է

Ինչու ԶՊՄԿ-ն 2025-ին չի ընդգրկվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ՊԵԿ նախագահը պարզաբանել է

Գրետա Թունբերգի՝ Գազա ուղևորվող «օգնության նավը» Իսրայելի զինվորականները կալանավորել են, ուղղությունը փոխել

Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի միանա Դավիթ Համբարձումյանի թեկնածության առաջադրմանը

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել Կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ

Ինչ վիճակում են վթարի հետևանքով տուժած պարեկն ու մյուս վիրավորները

Էլեն Ասատրյանը Թունիսում նշանադրվել է. լուսանկարներ

Կատալիզատորը հանում են և թունավորում բոլորիս. Ավինյան

Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել

Արզնիի հյուրատնից մեկից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ ևս 2 անձ ծեծի է ենթարկվել

Իրեն էշի տեղ է դրել ինչ-որ մի չինովնիկ, մարաղ մտած՝ ասում է՝ լավ է, քաղաքապետարանին են մեղադրում. Ավինյան

Տգիտությունը, կեղծիքը, ատելությունը շատ մոտ ապագայում անցած-գնացած փուլ կդառնան մեր կյանքում. Աննա Հակոբյան