Երևան
12 °C
2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին այսօր հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Շքանշանները հերոսների ծնողներին Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր հանձնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նկատենք՝ ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը եզդիական համայնքի այս պահին միակ ներկայացուցիչն է, որ արժանացել է Արցախի բարձրագույն կոչմանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Արցախի նախագահի հետ դեռ անցած տարի է քննարկում եղել Քյարամին կոչում շնորհելու համար:
«Նախագահի հետ անհրաժեշտություն ենք տեսել, որ Քյարամ Սլոյանին պետք է կոչումը տրվի։ Այս քայլով ևս մեկ բարեկամական անկյունաքար դրվեց հայ և եզդի ժողովուրդների միջև։ Եզդիները Հայաստանի պետականության ձևավորման ակունքներում միշտ հայ ժողովրդի կողքին են եղել։ Աջակցել, սատարել և օգնել են բոլոր հարցերում»,- շեշտում է պատգամավորը:
Բաքոյանը Սլոյան ընտանիքի հետ նույնպես հանդիպել է, նշում է՝ ընտանիքը հպարտությամբ է ընդունել Քյարամի կոչումը․ «Սա իրենց համար կարևորվում է նրանով, որ իրենց որդու արած հերոսությունը գնահատվում է։ Սպասում էին այս պահին։ Քյարամը մեր հայրենիքի համար է պայքարել, ու հիմա, ըստ արժանվույն, գնահատվում է նրա գործած սխրանքը»:
Վերջինիս դիտարկմամբ՝ եզդիական համայնքի համար կարևոր է հայ ժողովրդի կողմից գնահատված լինելը և նման վերաբերմունքի արժանանալը: Ըստ նրա՝ այս քայլը ցույց է տալիս նաև, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ չկա խտրական վերաբերմունք։
«Հայաստանը եզդիների հայրենիքն է: Ազգությամբ եզդի Ջանգիր աղայի ղեկավարած եզդիական զորքը մասնակցել է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին։ Ուսուբ Բեկ Թեմուրյանը Առաջին հանրապետության պատգամավորներից է եղել և վարդապետ Կոմիտասի մտերիմ ընկերը։ Սա խոսում է այն մասին, որ եզդիները Հայաստանի բոլոր ոլորտներում ներգրավված են եղել»,- ընդգծում է նա։
Բաքոյանի խոսքով՝ եզդիները երբեք չեն խուսափել Հայաստանի դեմ հակառակորդ երկրի իրականացրած ագրեսիաների ժամանակ լինել պայքարի կիզակետում։ Անցած 100 տարիները ցույց են տալիս, որ եզդիները մեր երկրի համար միայն դրական արժեքներ են ստեղծում։
«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Անդրանիկ Զոհրաբյանի մայրն էլ՝ Ալլա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում ասում է՝ կոչումը ցույց է տալիս, որ տղաների սխրանքը հիշվում ու արժևորվում է․ «Կուզենայինք, որ իրենք մեր կողքին կանգնած լինեին՝ որպես կենդանի հերոսներ։ Հիմա թե՛ ցավը, թե՛ ուրախությունը միախառնվել են։ Մեր տղան հերոս է»:
2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը արցախա-ադրբեջանական շփման գծում հարձակում էին գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ: Հակառակորդի առաջին թիրախներից էր եղել Մարտակերտի 116-րդ մարտական դիրքը՝ իր ռազմական կարևոր նշանակությամբ, որտեղ էլ մինչև վերջին վայրկյանը մարտնչել ու պայքարել էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի ջոկը։ Նրանցից 4-ը՝ Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը, հերոսաբար զոհվել էին հակառակորդի գրոհը հետ մղելիս։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT