Երևան
12 °C
ՀԺԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով, որպեսզի պատգամավորները ներկա ստանան ու աշխատավարձից չզրկվեն: «Ուրիշ ոչ մի պատճառ չունեն»,- ասում է նա:
Դիտարկմանը՝ այսինքն՝ առջեւում Նոր տարին է, գումար է հարկավոր, դրա՞ համար, Հարությունյանն արձագանքում է․ «Չգիտեմ՝ ինչ ծախսեր պիտի անեն, գուցե միտինգների ծախսե՞րը պիտի հանեն։ Ո՜վ է իմանում»։
Հիշեցնենք՝ երբ ընդդիմությունը փողոցային ակտիվ պայքարի փուլում էր, Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Դիմադրության» սակավամարդ շարժումն ավարտված կարելի է համարել սկսած օրվանից: Եվ եթե ընդդիմադիրները «բարոյականություն ունեն, պետք է այսքանից հետո մանդատները վայր դնեն։ Դա կլինի իրենց՝ քաղաքական իմաստով փրկությունը»։
Ընդդիմադիրները հայտարարում էին, որ սեփական օրակարգով են վերադառնալու ԱԺ, մինչդեռ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում են, հասցրել են բոյկոտել եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումները, ձեռնպահ քվեարկել որոշ նախագծերի եւ այլն: Հարցին՝ ո՞րն է այդ սեփական օրակարգը, զրուցակիցն ասում է՝ չենք տեսնում այդ օրակարգը, քանի որ այն գոյություն չունի։
«Գոյություն չունեցող բանը հնարավոր չէ նկատել։ Նրանք մինչեւ Քոչարյան Ռոբերտից չհրաժարվեն, ոչնչի չեն կարող հասնել։ Հայ ժողովուրդը իր վերաբերմունքը այդ անձի հանդեպ չի փոխել եւ չի պատրաստվում փոխել։ Մինչդեռ իրենք Քոչարյանից հրաժարվել չեն կարող»,- ընդգծում է նա:
Անդրադառնալով խաղաղության օրակարգին, թե արդյոք մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման, վերջինս կարծում է, որ այն շուտ գլուխ եկող բան չէ, քանի որ առկա են տարբեր շահեր։
«Ադրբեջանին ձեռք չի տալիս այդ համաձայնագիրը, ինչ խոսք, եւ ամեն ինչ անելու է՝ դա վիժեցնելու համար։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը լրջագույն հարց է՝ լիքը խութերով ու սողանցքներով, եւ դա շատ երկար, ժամանակատար ու խրթին պրոցես է ենթադրում»,- ասում է նա:
Խաղաղության պայմանագրի ստորագրումը միտումնավոր վիժեցնելու միջոցով ռազմական նոր էսկալացիայի գնալու հավանականության սցենարը եւս զրուցակիցն անհավանական է համարում՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ի ագրեսիային հաջորդած միջազգային հանրության կոշտ եւ հասցեական արձագանքը։
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը նորից արկածախնդրության կդիմի եւ նման քայլի կգնա, դա իրեն ձեռնտու չէ։ Ադրբեջանի ուզածը, ակնհայտ է, «Մեղրիի միջանցք» ստանալն էր եւ է, այսպես կոչված՝ «Զանգեզուրի» միջանցքը, բայց հետո համոզվեց, որ ոչ մի գերտերություն իրեն այդ հարցում չի աջակցում՝ բացի ՌԴ-ից եւ Թուրքիայից»,- նշում է նա:
Խոսելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մասին, թե «Փաշինյանը ստորագրել է միջանցքը»՝ Հարությունյանը կոշտ է արձագանքում․ «Սու՛տ է ասում Զատուլինը, ինքը ստորագրողների կողքները նստա՞ծ է եղել։ Եթե ՀՀ ղեկավարությունը ստորագրել է, ապա թող ցույց տան՝ որտեղ, երբ ու որ փաստաթղթով։ Փաշինյանն էլ պնդում է՝ չի ստորագրել նման բան, եւ չի կարող լինել միջանցք։ Թող ցույց տան Փաշինյանի ստորագրած որեւէ նման թուղթ, այդ ժամանակ էլ ես իմ վերաբերմունքը կարտահայտեմ նրա նկատմամբ։ Գոյություն ունի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որտեղ «միջանցք» տերմինը գործածվում է միայն Լաչինի միջանցքի դեպքում, եւ այդ մասին քանիցս հայտարարվել է անցած երկու տարիների ընթացքում։ Միջանցք չի՛ եղել ու չի՛ լինի, բացառվում է»:
Ըստ նրա՝ այսօր թե՛ հարեւան Իրանը, թե՛ Հնդկաստանը եւ այլ տարածաշրջանային շահառուներ շահագրգռված են Հյուսիս-հարավի կառուցմամբ, ճանապարհների ապաշրջափակմամբ. «Առիթն օգտագործեմ եւ ասեմ, որ ես Մեղրիից Երեւան եմ գալիս, ճանապարհին բավականին աշխատանքներ արվել են»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ առաջիկա այցին, զրուցակիցը կեսկատակ ասում է․ «Բա պիտի գա, իհարկե, գագաթնաժողովի շրջանակներում է այցը։ Ուրիշ տեղ չի գնում, էստեղ է՞լ չգա»։
Անդրադառնալով այցին ընդառաջ ՀՀ-ում առկա տրամադրություններին, կարծիքներին, թե՝ մեր երկիր է գալիս «մարդասպան ղեկավար», եւ դեմոկրատական Հայաստանի անունը ողջ աշխարհում հոլովվելու է այդ՝ քաղաքակիրթ աշխարհի մերժած մարդու անվան կողքին՝ Հարությունյանն անմիտ, հիմար խոսակցություններ է որակում դրանք:
«Այսօր Արցախում ո՞վ է երաշխավորում տեղի բնակիչների անվտանգությունը։ Չեմ ասում՝ ճիշտ էր կամ սխալ էր այն ամենը, ինչը բերեց-հասցրեց սրան՝ խաղաղապահների տեղակայմանը, բայց եկեք հաշվի նստենք առկա իրողությունների հետ։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «մարդասպան» է. ՌԴ-ն էլ ունի իր հիմնավորումները, թե ինչու սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ես հիմա չեմ խոսում այդ հիմնավորումների ճշմարտացի լինել-չլինելու մասին, բայց կարող եմ արձանագրել՝ զարգացումները ցույց տվեցին, որ գործ ունենք ավելի խորքային պրոցեսի՝ ՌԴ-Արեւմուտք դիմակայության հետ։ Մի մոռացեք նաեւ, որ այսօր ՌԴ-ում մոտ 3 միլիոն հայ է ապրում»,- ասում է նա:
Հարությունյանը Պուտինի եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջիկա այցից որեւէ ակնկալիք չունի, մասնավորապես՝ չի կարծում, թե ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային կտրվի հստակ, կոնկրետ գնահատական։ «Չի տրվի նման գնահատական, ես հույս չունեմ, քանի որ Ադրբեջանն այսօր Ռուսաստանի, նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների համար ավելի մեծ կարեւորություն ունի, քան դաշնակից Հայաստանը։ Թե ինչո՞ւ, շատ երկար խոսակցության թեմա է»,- ընդգծում է նա:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT