«15 րոպեում ծնվեց». գերմանահայ երգիչ Սարէն՝ ջավախքյան բարբառով երգի և դրա մեծ արձագանքի մասին

Ջավախքյան բարբառով սիրո մասին պատմելը հեշտ չէ, երգելը՝ առավել ևս: Ջավախքում, օրինակ, սիրում եմ բառին փոխարինում է «գուզեմ»-ը, և այսպես շարունակ...

Օրերս համացանցում հայտնվեց ջավախքյան բարբառով սիրո մասին պատմող երգ ու տեսահոլովակ, որը մեծ արձագանք գտավ և սիրվեց: «Սեր Ջավախքում» երգի հեղինակ կատարողը գերմանաբնակ հայ երգիչ, երգահան Սարէն է, որը երգը գրել է ընդամենը 15 րոպեում:

«Կարանտինի ժամանակ ապրում էի հայրական կողմի բարեկամներիս՝ զարմիկիս տանը, ովքեր ջավախքից են: Եվ քանի որ տանը բոլորը բարբառով էինք խոսում, ես էլ այդ ընթացքում սովորեցի և սկսել էի արդեն խոսել, անգամ՝ կատակներ անել: Մի օր, երբ բոլորս նստած էինք, ասացի՝ ի՜նչ սիրուն կհնչեին «լուսդ ուդեմ», «ես քեզի գուզեմ» և էլի նման գեղեցիկ բարբառային բառերը երգի ու երաժշտության տեսքով: Նստեցի դաշնամուրի մոտ, ու 15 րոպեում ծնվեցին և՛ երգի բառերը, և՛ երաժշտությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է Սարէն ու հավելում, որ ստեղծագործական միջավայրը երաժշտի համար շատ կարևոր է, ինչպես նաև՝ ազատ ընդունված և ընկալված զգալը:

Նրա խոսքով՝ ջավախքցի իր հարազատների սիրով շրջապատված է ծնվել «Սեր Ջավախքում» երգը:

Ըստ երգչի՝ երգը ոչ այնքան ջավախահայերի, որքան դրա սահմաններից դուրս ապրող հայության համար է: «Ցանկությունս մեծ է, որ երգը հենց Հայաստանի տարածքում ընդունվի ու դառնա սովորական»,- ընդգծում է երաժիշտը:

Սարէն ծնվել է Երևանում, երգում է 4 տարեկանից: 9 տարեկանում ընդունվել է Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեական անսամբլ՝ որպես մեներգիչ: Մենահամերգներով հանդես է եկել տարբեր երկրներում: 13 տարեկանում «Արևիկ» խմբի հետ մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ին՝ «Երազանքների բարի փերի» երգով, որի բառերի հեղինակը հենց ինքն է: Վերջինս շեշտում է, որ կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում, և, բարեբախտաբար, ծնողներն այդ հարցում իրեն միշտ օգնում ու աջակցում են:

Երգիչը դեռ մանկուց համերգներով շրջագայելիս երազել է Եվրոպայում սովորելու մասին: «19 տարեկանում տեղափոխվեցի Գերմանիա, Նյունբերգ քաղաքում ընդունվեցի համալսարան՝ դասական ոկալ բաժնում: Այնուհետև կրթությունս շարունակեցի Լոնդոնում՝ մագիստրատուրա ընդունվելով սոուլ և արենդբի ժանրերում (Soul R&B )»,- պատմում է Սարէն՝ հավելելով՝ որոշ ժամանակ Մյունխենում ապրելուց և դասավանդելուց հետո այժմ ապրում և աշխատում է Համբուրգ քաղաքում:

Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել ևս մեկ երգ, որը կլինի հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք: Երաժշտի խոսքով՝ իրենից ծնվող ցանկացած մեղեդի հայկականություն ունի. «Իմ բոլոր երգերը պիտի որ հայերի համար հարազատ լինեն, որովհետև անում եմ արեմբի և սոուլ երաժշտության յուրահատուկ սինթեզ հայկական ու երևանյան մեղեդիների հետ: Եվրոպացի պրոֆեսիոնալ երաժիշտ ընկերներիցս հաճախ եմ լսում, որ իմ երգերը յուրահատուկ են, հետաքրքիր ու սիրուն: Իսկ հայ մասնագետները միշտ նշում են, որ հայկական մեղեդիներ են իմ ստեղծագործությունները, չնայած որ դրանք մեծ մասամբ ժամանակակից R&B և արևմտյան ոճով են երգվում»:

Հայրենիք վերադառնալու ցանկություն, իհարկե, ունի, և երաժիշտը փորձում է տարին գոնե մեկ անգամ գալ հայրենիք: Հետագայում ուզում է Հայաստանում ևս հանդես գալ որոշ նախաձեռնություններով: Որոշել է սոուլ և արենդբի ժանրերը, ինչը քիչ է մեր երկրում, բերել այստեղ, իսկ հայկական մեղեդիները և հոգին, որը չկա Եվրոպայում, տանել այնտեղ. «Որոշել եմ վերցնել հայկական մոտիվները, հայկական երաժշտականությունը և սինթեզել դրանք արևմտյան ռիթմերի և հարմոնիաների հետ»:

Ստեղծագործական կեղծանունը որոշելիս ևս Սարգիս Մզիկյանը առաջնորդվել է հին հայկական ազնվական անունների «է» վերջավորությամբ: «Եվրոպայում Սարգիս անվան ուղղագրության ու արտասանության հետ շատ էի առնչվում խնդիրների և քանի որ շատ եմ սիրում մեր ազնվական անունների «է»-ով վերջավորությունը, ինչպես, օրինակ, Նարէ, Շաքէ, Նռանէ, այդպես էլ ծնվեց իմ՝ Սարէ անունը: Նաև սար բառի հետ եմ ասոցացնում այն, Սարէ՝ սարից»,- մանրամասնում է երաժիշտը:

Սարէի խոսքով՝ գերագույն կարևորություն ունի արմատներին վերադառնալը և այդ ահռելի հարստությունը սերնդեսերունդ փոխանցելը. «Իմ զարմիկի երեխաները հիանալի խոսում են հայերեն՝ ջավախքի բարբառով, թեպետ ծնվել և մեծացել են Գերմանիայում»,- ասում է երգիչը և հավելում, որ մեծ հարգանք ու սեր ունի մեր լեզվի, մշակույթի նկատմամբ ու անչափ ոգեշնչվում է դրանցով:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35521 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել