Թաթոյանը բոլորին կոչ էր անում պատասխանատու լինել խոսքերում, վե՞րջ, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում. Սաֆարյան

30/03/2025 schedule10:10

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ավելի վաղ արած հայտարարություններին՝ նկատելով՝ դժվար է հավատալ, որ նման խոսքեր հնչեցնող մարդը ՄԻՊ է եղել:

«Դժվար է հավատալ, որ գրողը նախկինում եղել է ՄԻՊ։ Բացի այն, որ գրությունը մատնում է, որ նա տեղյակ չէ քվեարկության ներկայիս կարգին, երբ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվում, որ նկարվի, և ընտրողը, ըստ «ահազանգի» տրցակից որ քվեաթերթիկը ցանկանա՝ «կարող է նկարել ու հաշիվ տալ», գրառումից տեսանելի է ընտրությունների նկատմամբ վստահությունը նվազեցնելու անթաքույց նպատակ...

Ո՞ւմ համար: Որ շրջանակների՞ համար: Որ ինչ հետընտրական զարգացում «սնուցվի»՞: Իսկ դա ամենևին ազնիվ ու պետականամետ նպատակ չէ ու հայաստանյան օրակարգ չէ...

Ու եթե մարդն ունի բազում «աղաղակող-ահազանգող» վկաներ, պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ նրանցից գեթ մեկը պարոն Թաթոյանի օգնությամբ ու իրավապաշտպանությամբ չի դիմել իրավապահ մարմիններին: Մի՞թե դրա այլընտրանքը նման անանիմկա հայտարարությունն է, այն էլ՝ երեք լեզուներով: Ո՞ւմ համար է դա արվում: Որ ո՞վ կարդա: Նախկինում պարոն Թաթոյանը գտնում էր ու բոլորիս՝ հանրային դեմքերին, կոչ էր անում պատասխանատու, զգուշ ու հաշվենկատ, հեռատես լինել հայտարարություններում ու հանրային խոսքում։ Վե՞րջ: Այդ սկզբունքն այլևս չի՞ աշխատում: Թե՞ իր պարագայում չի աշխատում»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ Թաթոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Սա այն դեպքում, երբ Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից՝ գցում քվեատուփը։

«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է դիմել դատարան՝ Արման Թաթոյանի հնչեցրած և որոշ լրատվամիջոցներում արտատված զրպարտող հայտարարությունների մասով, թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1508 դիտում

Թուրքիային պետք չէ, որ ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա. Ֆիդան

Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած և սպանության համար հետախուզվող «Կոկոն»

Ավելի քան 50 երկիր դիմել է Սպիտակ տուն՝ առևտրային բանակցություններ սկսելու համար

Իրանում Հայաստանի դեսպանը ներկա է եղել Նոուրուզին նվիրված պաշտոնական միջոցառմանը

Իրանի արտգործնախարարն անիմաստ է անվանել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

Այդ պնդումն անող ցանկացած մեկը հոգեբանական աջակցության լրջագույն կարիք ունի. Վահագն Ալեքսանյան

Մասկը հույս է հայտնել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև «զրոյական մաքսատուրքերի» հասնելուն

ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն խոստացել է ներկա գտնվել Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Շուրջ 3 տարում՝ 58 մահ. ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդները որ դեպքում բուժում կստանան տանը և ինչպես. տեսանյութ

Ամերիկացի ռեփեր Էմինեմը պապիկ է դարձել. լուսանկար

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հռոմի պապը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներին

Եվրոպական քաղաքներում եւ ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում

Ջաբրայիլում ականի պայթյունի հետևանքով տուժել է ANAMA-ի աշխատակից

Նեթանյահուն ուղևորվել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման

Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Նորից կվիրավորի՞, կհարվածի՞, թե՞ կրկին կսպառնա զրկել երեխայից. Անդրեի կինը խոսել է բաժանման պատճառների մասին

Երևանում կանգնեցված մեքենայում եղել է լիցքավորված «Մակարով» և դանակ. ձերբակալվել են 2 երիտասարդ ու մի կին

Առանձին շրջաններում և Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ

ԿԳՄՍ նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը. նախարարի ուղերձը

Մեքենան դուրս է եկել Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհից ու հայտնվել ձորակում. կա տուժած. լուսանկարներ

«Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիա, անհրաժեշտ դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե

ԼՂ լուծարման հրամանագրից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա

Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդումը

Կոտայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ

Կիևը ենթարկվել է հրթիռային հարձակման. հրդեհներ են բռնկվել մի քանի կետում, կան տուժածներ

Երևանում քեռին դյուրավառ հեղուկը լցրել է զարմուհու մեքենայի վրա ու հրկիզել այն

Ունեցա շրջայց գյուղում, քննարկեցինք սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր. Դանիելյանն այցելել է Շիկահող

50 կմ 2 ժամում՝ առանց դադարի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը կայացել է Արմավիրում, որին մասնակցել է նաև վարչապետը

Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում

Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար

Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները. տեսանյութ

Դեմքի շրջանի ջերմային այրվածքներով 2 տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը

«Կրթվելը նորաձև է». վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրից